Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Սեպտեմբեր 23,2000 00:00
harc

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է տվյալ ժամանակաշրջանի իր զբաղմունքը բնորոշել որպես բարձրագույն դիվանագիտություն. «Առավոտից երեկո նստում եմ դիվանին եւ թերթ կարդում»։

ՆԱԽՈՐԴ

Robert Qocharyan

Մենք եւս մի անվանի գուշակող ունեցանք՝ Լեզվի տեսչության նախկին պետ Վալերի Միրզոյանը ճիշտ էր հիշել, որ Ռոբերտ Քոչարյանն էր 1998-ին ասել. «Մենք պետք է որդեգրենք պաշտոնյաների աշխատանքից հեռանալու ավանդույթ, որ ամեն անգամ բաժանվելուց հետո ի վիճակի լինենք տեսնել միայն լավը անցյալում։ Փորձել հարգել իրար եւ պահպանել բարեկամական հարաբերությունները։ Հայաստանում սա չէր հերիքում, եւ մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ հեռանալով իրարից՝ ձեւավորվում են թշնամական հարաբերություններ։ Ինձ համար դա ուղղակի անընդունելի տարբերակ է»։ Ճիշտ էր պատասխանել նաեւ մեր մշտական գուշակող Գեւորգ Գույումջյանը։ Եվ գուցե արժեր անգամ մեր դրամական փոքրիկ մրցանակը կիսել նրանց միջեւ։ Բայց Գեւորգ Գույումջյանն ավելի ստույգ էր հիշում, որ Ռոբերտ Քոչարյանը հետագայում իր իսկ կողմից դրժված այդ մտքերն արտահայտել էր 1998 թ. փետրվարի 4-ին, իսկ Վալերի Միրզոյանը նշել էր մարտ ամիսը։

Հուսով ենք, տեարի բախտը հաջորդ անգամ ավելի կբերի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930