Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ԴԱՏԱԿԱՆ «ՈՒՉԱՍՏԿՈՎԻԻՆՆ» Է

Սեպտեմբեր 23,2000 00:00
dat

Եթե մինչ այժմ որպես «Հոկտեմբերի 27»-ի գործը լսող դատավոր նշվում էր Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատավոր Սամվել Ուզունյանի անունը, ապա այժմ նոր թեկնածուներ են հայտնվել։ Մասնավորապես քննարկվում են նաեւ նույն դատարանից Ռազմիկ Թովմասյանի (հայտնի «Վահան Հարությունյան եւ մյուսներ» գործով), Էրեբունու եւ Շենգավիթի դատարանների նախագահներ Սուրեն Կոստանյանի եւ Տարիել Մանուկյանի, ինչպես նաեւ Կենտրոն-Նորք-Մարաշ դատարանից՝ Ռուբեն Ներսիսյանի անունները։

ԷՍ ԷԼ ՉԸԼՆԻ ՀԵՐՎԱՆԸ, ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ ԷՆ ԲԱՆԸ…

Hayrikyan

Անցյալ տարի սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ հանրապետության նախագահը նպատակահարմար էր գտել մարզահամերգային համալիրում կայանալիք տոնակատարությանը ԱԻՄ-ից հրավիրել միայն մեկ հոգու, եւ այդ մեկը Պարույր Հայրիկյանն էր։ Եթե հիշում եք, ընդամենը մեկ հրավիրատոմս ստացած Հայրիկյանն անցած տարի այնքան նեղված էր, որ նույնիսկ այդ կապակցությամբ ասուլիս հրավիրեց։ Այս տարի, սակայն, պարոն Հայրիկյանը նման բովանդակության ասուլիս չկազմակերպեց, ավելին՝ նախագահի հրավերը փոխանցել էր Ներսես Զեյնալվանդյանին։

ՐԱՖՖՈՒ ՍԱՄՎԵԼԸ ԵՎ ԲԱԲԱՅԱՆ ՍԱՄՎԵԼԸ

Cvetana Paskaleva

Դատական նիստերի ընդմիջման ժամերին Ցվետանա Պասկալեւան պարապ չի մնում. նա կարդում է Րաֆֆու Սամվելը ռուսերեն եւ ունկնդրում դատը ինչպես դատավոր Ալեքսանյանն է ասում՝ ղարաբաղերեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930