Դատական նիստի մասնակիցներս երեկ նշանակված ժամին տեսանք՝ շղթան փակեց վանդակաճաղերի տեսանելիությունը։ Տասնչորս ամբաստանյալ սպասում էին մեկին։ Մեկի դռնակը բաց էր։ Սամվել Բաբայանին դահլիճ բերեցին թեւատակերը բռնած։ Ի պատասխան փաստաբանի հարցին, թե ինչո՞ւ նա ուշացումով ներս բերվեց, դատավոր Ալեքսանյանը հրապարակեց բերման ակտը (ի դեպ, այդ ամենը տեղի ունեցավ առաջին ընդմիջումից հետո միայն։ Ինչպես ասաց դատավորը՝ այս մասին մոռացել էր)։ Մոռացկոտ դատավորը տեղեկացրեց, որ Սամվել Բաբայանը հրաժարվել է ժամանակավոր պահման խցիկից մտնել դահլիճ եւ տեղյակ է պահել, որ ինքը համապատասխան գերատեսչությանն ասել է՝ շարժվել ըստ ինստրուկցիայի։
Սամվել Բաբայանի վրա ուժ է գործադրվել, ինչը եւ հաստատեց նա, ասելով՝ ինձ ուժով մտցրել են դատարան։ Դատավորը հավելեց՝ օրենքով է գրված. եթե չի ենթարկվում՝ բերման է ենթարկվում։
Կարդացեք էջ 3:
ՆԱ ՄԻ ՏՂԱ Է՝ ՄԻՇՏ ԹԱԽԾՈՏ ԱՉՔԵՐՈՎ, ԲԵՂ ՈՒ ՄՈՐՈՒՔՈՎ
Կարդացեք նաև
Արդեն անկասկած է, որ երկուշաբթի օրը Ազգային ժողովում հանրապետականները իրենք (կամ շահագրգիռ այլ կուսակցությունների շուրթերով) կպահանջեն ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի պաշտոնանկության հարցը։ Դրան, ամենայն հավանականությամբ, «այո» կասի պատգամավորների 2/3-ը։
ՀԱՆԵԼՈՒԿ
Ո՞ր քաղաքական գործիչն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ասել. «Թեեւ ընդդիմությունը, առանձին մարդիկ փորձում են փնովել նախագահին, ասենք Ղարաբաղի հարցում կամ մեկ այլ բնագավառում, սակայն բոլորին տեսանելի է, որ Արցախը կանգնած է աներեր եւ ի զորու է պաշտպանել իր սահմանները ամեն մի ոտնձգությունից»։
Պատասխանը գտեք 2-րդ էջում։
ՈՍԿՈՐՆԵՐԻՆ ԷԼ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Օրեր առաջ Գյումրիի «Շիրակ» հեռուստաընկերության միջոցով հեռարձակվեց տեղեկություն այն մասին, որ Գյումրիում հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային ոսկորներ, մի տեսակ բացված գերեզմանոց։ Մեր թղթակիցը եղավ տեղում։
Մանրամասները՝ էջ 5։