«Իրավունք եւ միաբանության» քարտուղար Հայկ Բաբուխանյանը վկայել էր, թե խմբակցության որոշումը խախտելով էր, որ «Ազգային միաբանության» ներկայացուցիչ պատգամավորները չմասնակցեցին նախագահ Քոչարյանի հետ հանդիպմանը։ Այդ որոշման մասին «Առավոտի» հարցին ի պատասխան «Իրավունք եւ միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանն ասաց. «Նախնական պայմանավորվածություն եղել է՝ ճիշտ է ասում, որից հետո պրն Քոչարյանը մեկնեց Արցախ։ Եվ մենք ոչ նպատակահարմար գտանք արդեն մեկնելուց հետո հանդիպել։ Չակերտները չբացեմ, կարծում եմ՝ պարզ է արդեն»։
ԼԵՈՆԻԴ ՀԱԿՈԲՅԱՆՆ Ի՞ՆՉ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ
Կառավարության կազմում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին հայտարարել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, թերեւս, չանդրադառնան քաղաքաշինության եւ տեղական ինքնակառավարման նախարար, կոմունիստ Լեոնիդ Հակոբյանի վրա։ Բանն այն է, որ որոշ լուրերի համաձայն, նա ազատվելու էր այդ պաշտոնից այն ժամանակ, երբ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս դառնար։ Թվում էր, թե այս հարցն արդեն լուծված է։ Այսպես էր կարծում նաեւ վարչապետը։ Բայց հայ գիտնականները վրդովվել են իրենց պարտադրվող որոշում կայացնելու փաստից եւ հայտարարել, որ ԳԱԱ նիստը, ուր նախատեսված էր քննարկել Լեոնիդ Հակոբյանի հարցը, հետաձգվել է անորոշ ժամանակով։
Կարդացեք նաև
ԵՐԿՈՒ ՀԱՅ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ՝ ՄԻ ԲՈՅԻ
Վերջերս Մոսկվայում գործող Ստանիսլավսկու անվան հիմնադրամի դափնեկիրներ դարձան հայազգի երկու խոշոր թատերական դեմքեր։ Մեկը՝ Արմեն Ջիգարխանյանը, մյուսը՝ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը։ Նրանց տրվեց 3000-ական դոլար եւ 2000 դոլար արժողությամբ հուշամեդալ։