Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Չի կարելի խոսել մի երեւույթի, մարդու, քաղաքական կուսակցության մասին եւ թվարկել միայն ստվերոտ կողմերը՝ չթվարկելով նրա հաղթանակները։ Սա հրեշավոր անարդարություն է»։
ՆԱԽՈՐԴ
Առաջին անգամ մեր քաղաքական «մեղեդին» գուշակեց եւ դրամական մրցանակի արժանացավ ոչ շարքային մի ընթերցող։ Նշենք նրա զբաղեցրած վերջին պաշտոնը սոսկ՝ Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ։
Կարդացեք նաև
Իսկ այժմ միայն ՀՀՇ վարչության անդամ Տիգրան Հակոբյանը հիշում էր, որ 1997-ին քաղաքապետ Վանո Սիրադեղյանն էր վարչապետ Ռոբերտ Քոչարյանի մասին ասել. «Այսօր նման խոսակցություններն անհիմն են, որովհետեւ մարդկային այն տեսակը, որին պատկանում է Ռոբերտ Քոչարյանը եւ որին պատկանում եմ ես՝ նույնն է։ (…) Սոցիալական արդարության ընկալման իմաստով մենք բավականին նման ենք իրար։ Սա շատ կարեւոր հանգամանք է»: