Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

Սեպտեմբեր 20,2000 00:00
jox

Պետական եկամուտների նախարար Գագիկ Պողոսյանի ժողինստիտուտում սովորող որդին անցած կիսամյակում չի հաճախել դասերին եւ 3 անգամ չի գնացել քննության։ Վերջապես 4-րդ անգամ մասնակցելով՝ երկուս է ստացել։ Ժողինստիտուտի ռեկտորը հանձնաժողովի միջոցով նրան թույլատրել է նորից հանձնել այդ քննությունը։ Ինչպես հարկատուներին էր պրն Պողոսյանը խոստանում զրկել հանգիստ քնից՝ թերեւս անցած գիշեր ինքն էլ անխռով քնած չի լինի, քանի որ հենց այսօր է իր որդին քննական 5-րդ փորձը ձեռնարկելու։

«ԳԼԱԴԻԱՏՈՐԸ» ԵԿՄ-ԻՆ ՈԳԵՇՆՉԵԼՈ՞Ւ ԷՐ

gladiator

ԱԺ «Հայաստան» խմբի պատգամավոր Հակոբ Հակոբյանը ԵԿՄ կուլտմասսավիկ է դարձել։ Օրերս նա «Մոսկվա» կինոթատրոնի վերանորոգված դահլիճում ցուցադրվող «Գլադիատոր» ֆիլմի ավելի քան մեկ տասնյակ տոմս է գնել։ Ֆիլմը դիտելու են գնացել ԱԺ «Հայաստան» խմբի պատգամավորները, ԵԿՄ մի քանի տարածքային կազմակերպության ղեկավարներ եւ պարզապես երկրապահներ։ Չգիտեմ, հանրապետության նախագահ Քոչարյանն այս ֆիլմը դիտելուց ի՞նչ տպավորություն է ստացել, բայց երկրապահներից ոմանց կարծիքով, ֆիլմում ներկայացված պատմական ժամանակաշրջանն ու հատկապես Հուլիոս Կեսարի սպանությունը շատ նման են Հայաստանի այսօրվա իրավիճակին եւ Վ.Սարգսյանի սպանությանը։ Երկրապահները կինոդիտումը կազմակերպել են, թերեւս, Գլադիատորի կերպարով ոգեշնչվելու սուրբ նպատակով։ Նրանք դեռ ընդունա՞կ են ոգեշնչվելու, թե՞ ոչ՝ հարց է։

«ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՇՊԻՈՆԸ»՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Manuk Gasparyan

«Մանուկ, ի՞նչ ես անում, նե՛րս արի» հարցին ի պատասխան ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանն ասաց, թե ինքն ուսումնասիրում է դահլիճի դուրսը՝ շրջակայքը։ «Դու հո բրազիլական շպիոն չե՞ս Արցախում»,- նկատեց ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Գագիկ Կոստանդյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930