Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ՀԱՎԱՏԱ, ՈՐ ՄԱԾՈՒՆԸ ՍՊԻՏԱԿ Է

Սեպտեմբեր 20,2000 00:00
Gagik poghosyan

«Ուրախալի բան ասեմ՝ հիմա հովանավորչությունը ինչ-որ չափով վերանում է հանրապետությունից։ Հավատացնո՛ւմ եմ։ Ոչ մեկն այլեւս իրեն ապահովագրված չի զգում այս համակարգում եւ չգիտեն, թե վաղը նախարարի կողմից ինչ անսպասելի քայլեր կարվեն»,- պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանի այս հավաստիացումները խի՜ստ թերահավատությամբ ընդունեցինք։ Եվ հիշեցրինք մամուլի հրապարակումները, թե ինչպես է ԱԱՆ 4-րդ վարչության պետը, որի հետ ՊԵՆ-ը ստուգումներ է անցկացնում, մի խոշոր գործարարից ավտոմեքենա նվեր ստանում, մյուսից՝ իր տան համար շինանյութ պահանջում։ Մի՞թե այս ամենը հովանավորչության դիմաց չի արվում։ Մեր այս հարցադրմանը պրն Պողոսյանն այսպես արձագանքեց. «Մամուլում շատ բան է գրվում։ Դուք 100%-ով հավատո՞ւմ եք ամեն գրածին»։

Կարդացեք նաեւ էջ 4։

ՄԵԿ ԿԳ-Ը՝ 75 ԴՐԱՄ

xaxox

«ԵԿԳ»-ն «Պեռնո Ռիկարի» նստավայր է հաղորդել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ գյուղնախարար Զավեն Գեւորգյանի խնդրանքը՝ լրացուցիչ 5 հազար տոննա խաղողի գնման վերաբերյալ։ Ֆրանսիական կողմի որոշումը հայտնի կդառնա սեպտեմբերի 25-ին։ Մինչ այդ՝ այսօրվանից «ԵԿԳ»-ն Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերում սկսեց խաղողի գնումը։ Վճարումը կկատարվի կանխիկ։

Մանրամասն՝ 2-րդ էջում։

ԱՅՍՏԵՂ ԷԼ ՑԱԾՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

grel

Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին դիմում է ստացել Հայաստանի մի բնակչուհուց, որտեղ նա մասնավորապես գրում է. «Մի կտոր հաց հայթայթելու համար մարմնավաճառությամբ զբաղվեցի եւ ոչ մի արդյունքի չհասա»։ Հանձնաժողովն առայժմ չի պատասխանել այս կնոջը։ Թերեւս մտմտում են՝ ինչ խորհուրդներ տալ նրան, որ իր ոլորտում որոշակի արդյունքների հասնի։

ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՑ

pashtonya

Արդեն նշել ենք, որ մարտի 22-ի գործով ամբաստանյալներից մի քանիսը պաշտպաններ չունեն։ Վարդան Թաշճյանը հրաժարվեց պաշտպան ունենալու իրավունքից՝ ասելով, թե ինքն իրեն կպաշտպանի։ Այս օրինակին հետեւեց Լեւոն Միրզոյանը։ Արմեն Մուսայելյանի պաշտպանությունը ստանձնեց Մանվել Թեւանյանը։ Վերջինս իրավաբան չէ եւ, ըստէության, ստանձնելու է հասարակական պաշտպանի ֆունկցիան։

Դատավարության մանրամասները՝ 3-րդ էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930