Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 19,2000 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՆՍԻՈՆԱ՞Տ Է ԳՆԵԼ Ծաղկաձորում կառուցվող «Հայռուսգազարդի» պանսիոնատը, տեղի բնակչության համոզմամբ, ձեռք է բերել Ռոբերտ Քոչարյանը։ Ականատեսներն անգամ պնդում են, որ օգոստոսի երկրորդ կեսին նախագահն այցելել էր շինարարություն եւ հետեւել բուռն թափով ընթացող աշխատանքներին, որոնք ընդհատվել էին դեռ 1988-90-ին։ Մենք եղանք տեղում եւ շինարարները պատմեցին, որ որոշակի ժամկետ է սահմանված շինարարությունն ավարտելու համար։ Եթե դեկտեմբերի 4172ին այն չավարտեն՝ կառույցը «ձեռքներից առնելու են»։ Բնականաբար, այս ամենից հետո, պիտի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանից հետաքրքրվեինք, թե ի՞նչ առնչություն ունի Ռոբերտ Քոչարյանը կառուցվող այս պանսիոնատին։ «Ծաղկաձորում կատարվող շինարարական աշխատանքներին, ինչպես նաեւ այնտեղ զբոսաշրջիկության զարգացման համար պահանջվող նոր ենթակառույցների ստեղծման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով նախագահ Քոչարյանը Ծաղկաձոր այցելել է հուլիսին եւ օգոստոսին,- պատասխանեց պրն Գաբրիելյանը:- Կառուցվող շինությունների թվում նախագահն այցելել է «Հայռուսգազարդի» հանգստյան տան շինհրապարակ (ձեռնարկությունը կառուցում է այն իր աշխատակիցների համար), «Ալկոն» հյուրանոցի շինհրապարակ (կառուցվում է Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերի միջոցներով), կառուցվածներից՝ Կեչառիս վանքի համալիր: Կարծում եմ՝ հասկանալի է, որ դրանցից ոչ մեկը, եւ ոչ էլ որեւէ այլ կառույց, ավարտված թե՝ անավարտ, Ռոբերտ Քոչարյանը ոչ ձեռք է բերել, ոչ էլ պատրաստվում է ձեռք բերել: Հիշեցնեմ, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարվել էր համահայկական երիտասարդական կենտրոնի հիմնման անհրաժեշտության մասին: Լինսի հիմնադրամի՝ Հայաստանին հատկացրած միջոցներից զբոսաշրջիկության զարգացմանը տրամադրվելիք գումարներում նախատեսված է նաեւ այս կենտրոնի ֆինանսավորումը: Նախնական տարբերակներից մեկին՝ Ծաղկաձորի մարզական բազայի չշահագործվող մասնաշենքերից մեկին ծանոթանալու, ինչպես նաեւ ճոպանողու կարողության ընդարձակման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով նախագահ Քոչարյանը եղել է նաեւ վերոհիշյալ վայրերում: Այցի ժամանակ նախագահին ուղեկցել է Լինսի հիմնադրամի ներկայացուցիչը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել