Սեպտեմբերի 21-ին լույս տեսնելիք «Հայքում», «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրապարակվելու է Վանո Սիրադեղյանի հարցազրույցը։
ՓՈԽՎԵՑ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Հունիսի սկզբին կաշառակերության մեղադրանքով ձերբակալված Կենտրոն համայնքի գլխավոր ճարտարապետ Արամ Ներսիսյանն ազատ է արձակվել, փոխվել է խափանման միջոցը։
Կարդացեք նաև
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ
«Առավոտի» հատուկ թղթակիցը Ստեփանակերտից հեռախոսով հաղորդեց, որ երեկ հրապարակելով Սասուն Աղաջանյանի մեղադրանքի մասը՝ ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Սուրեն Ալեքսանյանն ասաց. «Օգոստոսի 30-ից քրեական գործի վարույթը կասեցվել է հիվանդության պատճառով։ Սասուն Աղաջանյանն ուղարկվել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց՝ հետագա բուժման համար։ Սեպտեմբերի 11-ին, տնօրինական նիստի որոշմամբ, նշանակվել է հոգեբուժական փորձաքննություն եւ դեռ այսօր հայտնի չէ արդյունքների մասին»։
ԿԳԱ՞ ՈԳՈՒ ՍՈՎ
Հայ գրողները ցանկություն չունեն պետպատվերով գրքեր հրատարակել, քանի որ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչության պետ Էդ. Միլիտոնյանի, հոնորարը շատ քիչ է։ Բոլոր բնագավառների գծով հատկացված է 90 մլն դրամ, 25-ական մլն՝ «Հանրագիտարանին» եւ «Մանկական գրականությանը», մնացածը՝ մնացածին։ Սրա մեջ մտնում են գրականության մյուս ժանրերը, ինչպես նաեւ՝ թարգմանական գրականությունը։