Ընդամենը 15 րոպե է թույլատրվել նկարահանել ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի դատական անդրանիկ նիստը։ Ձայնագրել էլ, ըստ էության, չի թույլատրվում եւ լրագրողները որոշ «մարգարիտներ» ձայնագրելու հնարավորություն պարզապես չունեն։ 70-ամյա դատավոր Սուրեն Ալեքսանյանը որոշել է. «Արգելվում են հետագա նկարահանումները, իսկ տարբեր ձայնագրումները՝ միայն դատավորի հատուկ թույլտվությամբ»։
«Առավոտի» հատուկ թղթակցի ռեպորտաժը Ստեփանակերտից՝ 3-րդ էջում։
ՔՆԱՀԱՐԱՄՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ
«Ամեն տեղ էլ մենք հավասարաչափ մտնում ենք։ Բոլոր տեղերն էլ մտնելու ենք։ Կլսե՛ք, ես դա խոստանում եմ,- «Առավոտին» ասաց պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը։- Հանգիստ քնելու համար՝ թող հարկերը բարեխղճորեն, օրենքներով սահմանված կարգով վճարեն։ Բոլո՛րը։ Թե չէ ոչ մեկը հանգիստ չի քնելու… Պաշտոնապես եմ հայտարարում, քանի ես այստեղ եմ՝ ոչ մի հարկատու չի քնի գիշերները, եթե ժամանակին չվճարի հարկերը»։ Պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտի» հաջորդ համարում։
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«Առավոտին» նոր մանրամասներ հայտնի դարձան, թե ինչպես էր ձեւավորվել խորհրդարանի ներկա ղեկավարությունը։ «Միասնություն» դաշինքի քաղխորհրդի նիստում ՀԺԿ-ին առաջարկվել էր երկու փոխխոսնակների եւ երկու հանձնաժողովների նախագահների պաշտոններ՝ ԱԺ նախագահի մի աթոռի դիմաց։ ՀԺԿ-ին անակնկալ պաշտպանել էին երկրապահները։ Հակոբ Հակոբյանն այժմ էլ «Առավոտին» հաստատեց, որ ինքն ասել էր, թե այդ պաշտոնը եղել է ՀԺԿ-ինը եւ եթե իրենք չեն կարող ավելացնել նրանց տեղերը՝ իրավունք չունեն նաեւ պակասեցնել։ … Տեսնո՞ւմ եք, թե անդրկուլիսյան ինչ ծանր բանակցությունների եւ սակարկությունների արդյունքում հայ ժողովուրդը երջանկացավ Արմեն Խաչատրյանի պես նախագահ ունենալով։ Սակայն այդ երջանկությունն անհամեմատ ավելին կլինի, եթե նրան փոխարինի Տիգրան Թորոսյանը։