Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՇԱԿՅԱՆԸ՝ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԴԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 16,2000 00:00
Agasi Arshakyan

«Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ներսում խմորումները լրջանում են։ Նախկինում էլ լուրեր կային, թե դաշինքում խոսակցություններ կան Աղասի Արշակյանին դաշինքից հեռացնելու մասին։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության նախագահի պաշտոնից Արտաշես Գեղամյանին հեռացնելու թեմայով ձայները հավասար են բաշխված՝ 3/3։ Սակայն դեռեւս Աղասի Արշակյանը չի կողմնորոշվել՝ ո՞ր կողմ անցնի՝ սեպարատ բանակցություններ վարող, անկայուն Գեղամյանի՞, թե՞ «մաքուր ձեռքերով» Հրանտ Խաչատրյանի։ Ա. Արշակյանն առայժմ փորձում է հաշտարարի դեր կատարել։

ԴՈՒՔ ԴԱՐՉՆԱԳՈ՞ՒՅՆ ԵՔ

hmayak hovhannisyan

ՀԺԿ նախկին քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը հաճախ է ՀԺԿ ներկայիս քարտուղարներին անվանում «դարչնագույն ուժեր»։ Նրանցից մեկից՝ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինքն իրեն դարչնագույն ուժ համարո՞ւմ է։ «Սա արդեն անլուրջ է,- պատասխանեց պրն Ասլանյանը։- Եվ այդ մասին լուրջ խոսելն անլրջություն կլիներ»։

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ

zerq sexmum

 

Երեկ կրկին հանդիպեցին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Ստիպված ենք կրկնել, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԺԿ-ՀՀԿ հարաբերություններին, «Միասնություն» դաշինքի լինել-չլինելուն, կառավարության պատասխանատվությունը կիսել-չկիսելուն առնչվող հարցեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930