Սեպտեմբերի 18-ին ԼՂՀ-ում պիտի գումարվեր երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստ։ Սակայն ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի խնդրանքով համատեղ նիստը հետաձգվել է։ «Առավոտի» ենթադրությանն ի պատասխան, որ թերեւս հետաձգման պատճառն այն է, որ նիստը համընկել էր Սամվել Բաբայանի դատավարության սկզբին՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Կապ չկա։ Նրանց ներկայացրածով՝ պատճառն այն է, որ իրենք նոր են սկսել աշխատել»։ Թե որքանո՞վ է հիմնավոր այս պատճառաբանությունը, երբ Հայաստանի խորհրդարանականները նրանց օգնելու համար պիտի համապատասխան գրականություն եւ տարբեր նյութեր տանեին ԼՂՀ՝ դատեք ինքներդ։
ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈ՞ՒՆ
Խաղողի բերքահավաքի այս բուռն շրջանում, «Պեռնո Ռիկարի»՝ մթերելուց հրաժարվելը, վերջին ակորդը կլինի։ Ընկերության նախագահը համոզված է, որ գյուղացիները բողոքի լուրջ ալիք կբարձրացնեն, որը, սակայն ուղղված կլինի կառավարության դեմ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ 4-րդ էջում։
ՄԻ ՃԱՄՊՐՈՒԿ ՓՈՂ
«Որքա՞ն աշխատավարձ պիտի ստանա ոստիկանը, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի վարորդին չկանգնեցնի եւ գումար չշորթի»,- լրագրողներից մեկի այս հարցը շփոթության մատնեց ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին. «Գիտեք ոնց… չի կարելի այդպես… ինչ-որ գումարի չափ նախատեսել, թե որքան է։ Դա հանրապետության ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակով է պայմանավորված»։
ԱՌԿԱԽ
ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել 1995 թ. խորհրդարանական եւ 1996-ի նախագահական ընտրություններում զանգվածային խախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ «Առավոտը» հետաքրքրվեց. «Իսկ ինչո՞ւ չեք ներառել նաեւ 1998-ի եւ 1999-ի ընտրությունները»։
Հայկ Բաբուխանյանի պատասխանը կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում։