Գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանն ասուլիսում սխալվել եւ Արտաշես Մամիկոնի Գեղամյանին անվանել էր Արտաշես Մամիկոնյան։ Արդեն երկրորդ հրապարակային ելույթն է, ինչ «Իրավունք եւ միաբանության» առաջնորդն էլ է «սխալվում» եւ գյուղնախարարին կոչում է Զավեն Գարեգինյան։ Նաեւ սխալվեց եւ ԼՂՀ դատախազությունն անվանեց «Լեռնային դատախազություն»։
«Առավոտի» «Այդքան հիշաչար մա՞րդ եք» հարցին պրն Գեղամյանը պատասխանեց. «Եթե հումորը եւ հիշաչարությունը նույն սանդղակի վրա եք դասում՝ ապա, այո՛, չափազանց հետեւողական եմ եւ չափազանց հիշաչար»։
Կարդացեք նաեւ էջ 3։
ԽԱՂՈՂ ՉԻ ՄԹԵՐՎԻ
Կարդացեք նաև
«Պեռնո Ռիկարը» հայտարարեց, որ եթե մինչեւ սեպտեմբերի 18-ը չլուծվի «Գրեյթ Արարատ» ապրանքանշանը անվավեր ճանաչելու հարցը, ապա ինքը հրաժարվում է սկսել խաղողի մթերումը։ Ըստ էության, վաղօրոք հայտարարված 10 հազար տոննա մթերվելիք խաղողը Երեւանի կոնյակի գործարանին այնքան էլ հարկավոր չէ, քանի որ գործարանը առաջիկա 25 տարիների համար բավարար հումք ունի։ Իր տարածած հայտարարության մեջ Երեւանի կոնյակի գործարանը «ապշեցուցիչ եւ վնասաբեր է համարում այն, թե ինչպես են Հայաստանի խոշոր արտադրողները կրկնօրինակում ԵԿԳ-ին պատկանող ապրանքանշանների պիտակները, շշերը եւ որեւէ պաշտոնական մարմնի կողմից որեւէ միջոց չի ձեռնարկվում այդ իրավախախտ գործողությունների դեմ»։
«Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի նախագահ Պիեռ Լառեչի հետ մեր թղթակցի հարցազրույցը՝ վաղվա համարում։
ԲԱ ՈՐ ՈՒՆԵԻՔ, ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՏԱԼԻՍ
Առողջապահության նախարարը խոստացավ, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցների մեկ տարվա ուշացրած աշխատավարձը կտրվի։ «Առավոտի» հարցին՝ ի՞նչ միջոցների հաշվին, նախարարը պատասխանեց՝ «բյուջեի»։ Բա որ ունեիք, ինչո՞ւ չեք տալիս, թե՞ սպասում եք, մարդիկ սովամահ լինեն։
Կարդացեք նաեւ էջ 2: