Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ

Սեպտեմբեր 14,2000 00:00
samvel babayan

Երեկ ԱԺ դիմում են ուղարկել ԼՂՀ-ում մարտի 22-ին կատարված ահաբեկչության քրգործով 3 ամբաստանյալների՝ Ս. Բաբայանի, Է. Փարամուզյանի, Վ. Մելքումյանի շահերի պաշտպաններ, փաստաբաններ Ժուդեքս Շաքարյանը, Էդուարդ Չինարյանը եւ Արմեն Մանուկյանը։ Փաստաբանները նշում են, որ «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործով տարբեր հանցագործությունների համար մեղադրվում են նաեւ զինծառայության մեջ գտնված եւս 4 անձինք։ Նրանք հիշեցման կարգով գրում են, որ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, ազատված լինելով զբաղեցրած պաշտոններից, գտնվել է ՊՆ կադրերի տրամադրության տակ եւ, որ նրան էլ առաջադրված մեղադրանքներից մեկը զինվորական հանցագործության համար է. քրօրենսգրքի 268 հոդվածով։ Հետեւաբար՝ «ԼՂՀ-ում գործող քրդատօրի 117 հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե հանցագործության մասնակիցներից մեկը զինծառայող է, նախաքննությունը կատարում են զինվորական դատախազության քննիչները»։

Պարզապես տեղեկացնենք, որ վերոնշյալ գործի նախաքննությունն իրականացրել է ԼՂՀ գլխավոր դատախազությունը։

Փաստաբանները գտնում են, որ ԼՂՀ Գերագույն դատարանի վարույթ ընդունելով սույն գործը, փաստորեն, խախտվել է ընդդատության վերաբերյալ ՀՀ եւ ԼՂՀ քրդատօրենսգրքի 31 հոդվածի 2-րդ մասի պահանջը։ ԼՂՀ-ի տարածքում կատարված զինվորական բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը քննում է Սյունիքի մարզային դատարանը։ Սակայն, ինչպես գիտեք, փաստաբանների միջնորդությունը «գործն ընդդատության կարգով Սյունիքի մարզային դատարանին հանձնելու մասին» մերժվել էր դեռ տնօրինական նիստի ժամանակ։

Փաստաբանները դիմելով ԱԺ պատգամավորներին, գտնում են, որ Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ քրգործի դատաքննությունը «չի կարող կատարվել ԼՂՀ Գերագույն դատարանի կողմից» եւ, որ «Արցախի իշխանություններից անկախ դատարանի դատաքննությամբ միայն հնարավոր կլինի բացահայտել սույն գործով ճշմարտությունը»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930