Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ԸՆԴԴԵՄ «MAUVAISTONE»-Ի

Սեպտեմբեր 14,2000 00:00
hhsh

Հավաստի տեղեկությունների համաձայն՝ ՀՀՇ վարչությունը քննարկել է իշխանությունների հանդեպ կուսակցության վերաբերմունքը որոշակիացնելու հարցը։ Բոլորը համակարծիք են եղել, որ այժմ ՀՀ իշխանություններին քննադատելը վատ տոնի արտահայտություն է («Mauvaistone»)։ Մասնավորապես ՀՀ նախագահին սկսել են քննադատել նույնիսկ նրանք, ովքեր 98-ին իրենց հավատարմությունն են հայտնել նրան (Արտաշես Գեղամյան, Արկադի Վարդանյան եւ նույնիսկ Մանուկ Գասպարյան)։ Նշված անձանց հետ նույն հարթությունում չդիտվելու նկատառումով՝ ՀՀՇ-ն ձեռնպահ կմնա որեւէ քննադատությունից։

Ո՞Վ ԷՐ ՆԱ՝ ՄԻՆՉԵՎ…

Tigran Torosyan

Ընդունենք, իրոք, Տիգրան Թորոսյանն ակնկալում է ԱԺ նախագահի պաշտոնը։ Եթե այդպես է, ազգը պետք է իմանա իր հերոսներին։ Ո՞վ էր Տիգրան Թորոսյանը՝ մինչեւ 98-ի հեղափոխությունը։ 95-96 թթ. նախագահական ընտրությունների ժամանակ նա պետական հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրում զբաղվում էր գրաքննությամբ, ուշի-ուշով զննում էր բոլոր նյութերը՝ հօգուտ ՀՀՇ-ի։

ՀԱՐԿԱԴԻՐ ԱՐՁԱԿՈՒՐԴ

Ajapnyak

Աջափնյակի թաղապետ Ռաֆիկ Մկրտչյանը սեպտեմբերի 9-ից ինքն իրեն արձակուրդ է տվել։ Թաղապետի տեղակալ Կ. Իգիթյանը, հաջորդ օրը աշխատանքի ներկայանալով, պարզել է, որ ինքն էլ է արձակուրդում։ Նշեմ, որ թաղապետը մինչ այդ Կ. Իգիթյանին (որը ՀԺԿ անդամ է) հորդորել է աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Ռ. Մկրտչյանը, մինչ արձակուրդից վերադառնալը, թաղապետի պարտականությունները դրել է իր խորհրդական Ն. Տիգրանյանի վրա, որը, մեր տվյալներով, թաղապետին, կնոջ կողմից, բարեկամ է։ Այս մասին մեզ տեղեկացրին թաղապետարանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930