Ըստ որոշ լուրերի, ԱՄՆ-ում Ռոբերտ Քոչարյանին առաջարկվել է քննարկել Մեղրիի տարբերակի մի նոր մոդիֆիկացիա։ Ըստ այդմ, Մեղրիով Ադրբեջանին կոմունիկացիաներ տրամադրելու դիմաց՝ Հայաստանին առաջարկվել է օդային կամուրջ Իրանի հետ։
ԻՄԱՑԵԼ ԷՐ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ
«Եթե երկրում առողջապահական համակարգից ենք խոսում, բայց տուբերկուլյոզային դիսպանսերում մարդիկ սովամահ են լինում՝ ապա այդ առողջապահության նախարարը գոնե բարոյական ինչ-որ սկզբունքներից ելնելով պիտի՞ հրաժարական տա»,- հարցրեց «Ա1+»-ի թղթակիցը վարչապետին։ Անդրանիկ Մարգարյանի պատասխանն էր. «Ցավալի էր կատարված դեպքը։ Դեռ չգիտեմ, իհարկե, մահացու դեպքեր չեն եղել։ Բայց ես երեկ հեռուստատեսությունից իմացա, թե վիճակն ինչպես է։ Այսօր փողը փոխանցված է՝ 20,6 մլն դրամ»։
Կարդացեք նաև
Կարդացեք էջ 3։
ՆՐԱՆՔ ԴԵՌ ԿՀԱՆԴԻՊԵՆ, ԲԱՅՑ Ե՞ՐԲ
ՄԱԿ-ի 55-րդ նստաշրջանին միմյանց տեսնելու հերթական բարեբախտությունն էին ունեցել նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը։ Ինչպես նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, հանդիպումը գնահատվել է որպես «օգտակար եւ կարեւոր երկխոսություն։ Նախագահները հավաստել են, որ երկուսն էլ ունեն հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու ցանկություն»։ Սակայն Ռ. Քոչարյանը նկատել է, որ նման հակամարտությունները դժվարությամբ են լուծվում եւ պահանջում են մեծ համբերություն։ Հաջորդ հանդիպման ժամկետների շուրջ, ինչպես ասաց Վահե Գաբրիելյանը, պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Մանրամասները՝ էջ 2:
Ո՞Վ ԷՐ ՈՐՈՇԵԼ ԱԺ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
«Նման բաներ ասելն ուղղակի լուրջ չէ»,- այսպես արձագանքեց Գագիկ Ասլանյանը Հմայակ Հովհաննիսյանի այն պնդմանը, թե ԱԺ ղեկավարությունը նշանակված է Վահան Շիրխանյանի կողմից։ Հերքեց ԱԺ մյուս փոխնախագահը եւս, բայց Տիգրան Թորոսյանը նաեւ համոզված էր, որ Հմայակ Հովհաննիսյանն իրեն նկատի չի ունեցել. «Այդ հարցը, թե արդյոք ես պիտի ստանձնեի այս պաշտոնը՝ որոշել են միայն հանրապետականները։ Պրն Շիրխանյանը ՀՀԿ անդամ չէ»։
Կարդացեք նաեւ էջ 3։