Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԽՈՐԺԱԿԸ ՎԱՏԸ ՉԷ

Սեպտեմբեր 13,2000 00:00
Aliev

Սեպտեմբերի 5-ի «Վլաստ» ամսագրում տպագրվել է հարցազրույց Հեյդար Ալիեւի հետ, որը կոչվում է՝ «Ես եւս 8 տարի կլինեմ Ադրբեջանի նախագահ»։ Պատմելով Քոչարյանի հետ իր հանդիպումների մասին, Ադրբեջանի նախագահն այնուհետեւ սահուն անցում է կատարում իրեն հետաքրքրող թեմային՝ նշելով, թե Հայաստանից վտարված 300 հազար ադրբեջանցիները պետք է հետ վերադառնան։ Արդյո՞ք նման խոսակցությունները նա վարում է Հայաստանի նախագահի հետ, իրենց պարբերական հանդիպումների ժամանակ, մնում է հարցականի տակ։

ԴԻՄԱՑԻ՛Ր, ԲՈՒՇ՝ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԴԱՌՆԱՍ

jorj bush

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Ջորջ Բուշ կրտսերը տառապում է լուրջ մտավոր արատով։ Այդ մասին է գրել «Vanity Fair» ամսագրում լրագրող Գեյլ Շիհին։ Ըստ հեղինակի՝ Բուշը տառապում է դիսլեքսիայով՝ ուղեղի բնածին հիվանդությամբ, որը դժվարացնում է խոսքը՝ բանավոր եւ գրավոր, թույլ չտալով նրան ճիշտ կառուցել մտքերը։ Ոչինչ, Գեւորգ, եթե Ամերիկայում չհաջողես, կդառնաս Հայաստանի վարչապետ։ Մեզանում նման արատները նույնիսկ ցանկալի են։

ԿՈՄԱՆԴՈՍԻ ՇՈՒՐՋ

Arkadi ter-tadevosyan

Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, «Կոմանդոս» հասարակական կազմակերպությունում Ա. Տեր-Թադեւոսյանի շուրջ միավորվում են մեծ թվով ազատամարտիկներ։ Կազմակերպության խորհրդի կազմի մեջ են մտել գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Շուշիի զորամիավորման հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, հայտնի բուժքույր Աիդա Սերոբյանը, ճանաչված դեղագործ Հարություն Կարապողոսյանը, Արցախի հայտնի քաղաքական գործիչ Լեւոն Մելիք-Շահնազարյանը եւ ուրիշներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930