Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՎԱԾ ԹԻԿՈՒՆՔԻՑ

Սեպտեմբեր 13,2000 00:00
Armen khachatryan

«Առավոտը» ԱԺ նախագահին խնդրեց իր վերաբերմունքն արտահայտել ՀԺԿ քաղխորհրդի հուլիսի 27-ի նիստի արձանագրության մեջ նշված հետեւյալ գնահատականի վերաբերյալ. «Արմեն Խաչատրյանի վարքագիծը ոչ միայն չի նպաստում ՀԺԿ հեղինակության բարձրացմանը, այլեւ ժողովրդի լայն շրջանում ստվերում է ՀԺԿ անդամի բարոյական կերպարը»։

«Ես առաջին անգամ եմ լսում այդ փաստաթղթի եւ սույն ձեւակերպումների մասին»,- ասաց պրն Խաչատրյանը եւ առաջարկեց նորից ճշտել այդ տեղեկությունը։ Ճշտեցինք, եւ ՀԺԿ քաղխորհրդի մի քանի անդամներ հաստատեցին մեջբերվածի իսկությունը։ Մինչդեռ ԱԺ նախագահը վստահ հայտարարում էր. «ՀԺԿ-ն ու ես միասնական ենք եւ, կարծում եմ, բավական է իմ եւ ՀԺԿ-ի միջեւ որեւէ բաներ գցելը։ Ուրեմն, հիշեք միշտ. ՀԺԿ-ն կանգնած է իմ թիկունքին, ես էլ՝ ՀԺԿ-ի թիկունքին»։

ՎԱՐՔ ԳԼԽԱՎՈՐԱՑ

Armen Avetisyan

Իրազեկ աղբյուրները վկայում են, որ ԱԱՆ 4-րդ գլխավոր վարչության պետ Արմեն Ավետիսյանին է պատկանում գեղարվեստի ինստիտուտի ետնաբակում կառուցվող առանձնատունը, որը վերագրվել էր ԱԺ նախագահին։ Տնտեսական հանցագործություններով զբաղվող այս վարչության պետի վերաբերյալ այլ լուրեր էլ կան։ Մասնավորապես, որ Արմեն Ավետիսյանը վերջերս շուրջ 100 հազար դոլար արժողությամբ «Մերսեդես» է «նվեր» ստացել որոշ ապրանքատեսակների խոշոր ներկրող Լֆիկ Սամոյից։

ԱՆԱՊԱՏՈՒՄ ԿԱՆՉՈՂԻ ՁԱՅՆԸ

Arshak Sadoyan

«Միլիոնով բռակ ենք տվել։ Հա՜յ ենք, էլի,- ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնից բացականչեց Արշակ Սադոյանը։- Բոլո՛րս ենք մեղավոր, որ թույլ ենք տվել մի իշխանական համակարգ, որտեղ նախագահն ամեն ինչի լիազորություններ ունենալով՝ ոչ մի պատասխանատվություն չունի»։ Այս թեմայով դատողություններից զատ՝ արմատական ընդդիմադիր ԱԺՄ-ից մնացած վերջին մոհիկանը նաեւ ասաց. «Ի՞նչ ենք անելու մենք, եթե առանց նույնիսկ լուրջ թշնամի տեսնելու ներսում թե դրսում՝ վախենում ենք մի քիչ ակտիվանալ»։ Թերեւս «թեժ աշնան» գաղափարը փրկելու հուսահատ ճիգն էր նրա նախաձեռնությունը՝ սեպտեմբերի վերջին Երեւանում մի մեծ հավաք կազմակերպել, որտեղ պիտի պարտադրեն իշխանություններին՝ փոխել որդեգրված քաղաքականությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930