Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 12,2000 00:00

ՏՈ՛ՒՐ ՄԵԶ ԹԵԺ ԱՇՈՒՆ Գործողության վայրը՝ ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբ։ Ժամանակը՝ սեպտեմբերի 9։ Գործող անձինք՝ ազդականներ, հակազդականներ, աիմականներ, նախկիններ, ներկաներ, լրագրողներ, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյան։ Թեման՝ «Լեւոնի խավարը եւ թեժ քաղաքական աշունը»։ Տեսական վարագույրը բացում է «Ազդակ» ակումբի նախագահը։ Բառամթերքը հարուստ է՝ էներգետիկ տեռոր, Լեւոնի խավար, ԲԷՑ-եր, թալան, ալան, կոնյակ, չընդդիմություն, հայրենասեր, դավաճան… Ի վերջո, խոսքը տրվում է «մեր քաղաքական երկնակամարի եզակի անձնավորությանը»՝ Մանուկ Գասպարյանին։ Նա ասաց, որ Դիլիջանում է եղել եւ «սպեցիալնի պոչտա չէի գնում, թերթ չէի վերցնում, որ ներվերս հանգստանար»։ Տեսնելով լսարանի քաջալերիչ հայացքներն՝ ուղղված իրեն, շարունակեց. – Համ էլ ես ընկել եմ իմ ափսեի մեջ։ Հիշեցնում են օրակարգը. խավարի, թեժ աշնան մասին։ Ասում է, թե «խավար» բառը փոխարինեք «խաղեր» բառով»։ Արդյունքում ստացվում է՝ «Լեւոնի խաղերն ու թեժ աշունը»։ – Հա,- շարունակում է,- ման էկա, չգտա թեժ աշուն։ Վերլուծում է քաղաքական դաշտը. – Կոմունիստներից ոչինչ չսպասեք, լավ էլ հանձնվել են։ ԱԺՄ-ն 80%-ով նույն վիճակում է։ Արշակին հանում եմ… «Կայունության» բերանը գյամ են գցել… հլու-հնազանդ են լինելու Էդիկին։ Նույն վիճակում է Լոքյանի կուսակցությունը։ Նրանք որոշել են միջին չինովնիկության պաշտոնների թիվը բազմապատկել։ Հայրիկյանի կուսակցությունը կորցրել է 80% սիմպատիան… ՀԺԿ-ն (որի անդամն է ինքը) սխալ ուղու վրա…»։ Ազդական.- Բա մեր վերջն ի՞նչ ա լինելու։ Մանուկ Գասպարյան.- Մինչեւ գարուն այս վիճակը լինելու է։ Կին.- Ո՞րն է ելքը։ Մանուկ Գասպարյան.- Բերեք մի մաքուր տղա։ Կին.- Հրա-ժա-րա-կա՛ն։ Մանուկ Գասպարյան.- Գյուղի տղա է, նա հրաժարական չի տա։ Տղամարդ.- Դուք ժխտո՞ւմ եք թեժ աշունը։ Մանուկ Գասպարյան.- Թեժ աշուն չի՛ լինի։ Կին.- Թեժ աշո՛ւն տվեք։ Մանուկ Գասպարյան.- Չեմ կարող։ – Տո՛ւր։ – Չեմ տա։ Ռ. Մ. Հ. Գ. Դահլիճից. «Թեժ աշունն ինչ է, էն էլ թալանեցին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել