Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 12,2000 00:00

ԷՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ՝ «ԷՇԵՐԻ ՈՒ ԿՈՏՈՇԱՎՈՐՆԵՐԻ» ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ Որքան ափսոսեցի, որ շաբաթ օրը բախտ չվիճակվեց ներկա լինել Ազգային ժողովի անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանի ասուլիսին։ Քաղաքական գործիչների խիստ սահմանափակ աշխարհայացքն ու մտավոր կարողությունները, ընդդիմադիր դաշտի ամայությունը, նուրբ գործիչներ չլինելու իրողությունը հնարավորություն է ընձեռում միջակություններին, թուլամտության ակնհայտ նշաններով մարդկանց՝ իրենցով լցնել խորհրդարանն ու կառավարությունը, քաղաքական համարվող դաշտն՝ առհասարակ։ Ասում են, պրն Գասպարյանի ասուլիսը բավական երկար է տեւել, քանի որ վերջինս որոշել էր՝ քանի դեռ դահլիճում կա թեկուզ մեկ լրագրող՝ իրեն ուղղված թեկուզ մեկ հարց, ինքը պիտի խոսի։ Բայց այն, ինչ լսեցի հեռուստաէկրանից, անսպասելի էր։ Թերթերից մեկում պատկերված էր ոչխարի հոտ, որը շարժվում է դեպի խորհրդարան։ Եթե մինչ ասուլիսը կարող էիր եւ մի փոքր տարակուսել՝ իրո՞ք արված կոլաժը չի անցնում պատշաճության կանոններից, ապա Մանուկ Գասպարյանի ինքնախարազանումը հաստատեց՝ կոլաժը իրականության դառը արձանագրությունն է։ Պարոն Գասպարյանը թերթի թղթակցին բացատրեց, որ տպված նկարում սխալ կա. օրինակ, ինքը ոչխար չէ, այլ ապարանցի, այսինքն (ինչպես Գասպարյանի շուրթերն արտաբերեցին)… էշ։ Եվ ծնունդով էլի ապարանցիներ կան խորհրդարանում։ Ահավոր անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը քիչ անց սրբագրեց իրեն՝ ասելով, որ ծագումով ղարաբաղցի պատգամավորներ, այսինքն՝ «կոտոշավորներ» էլ կան խորհրդարանում։ Համաձայնեք, մարդն իրո՞ք ճիշտ է՝ էշն ու կոտոշավորը դեռեւս ոչխար չեն։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել