Ե՞րբ, ո՞ր գործիչը եւ ի՞նչ առիթով է ասել. «Ավելի լավ է՝ ես բարեկամություն անեմ արջի հետ, որ երբեմն խմած է լինում եւ կարող է ոտքս տրորի, ցավեցնի կողերս, քան թե բորենիների հետ»։
ՆԱԽՈՐԴ
Պատմության մասնագետ Սերոբ Ազիզյանն արդեն 4-րդ անգամ արժանացավ «Առավոտի» սահմանած դրամական մրցանակին՝ ճիշտ կռահելով, որ Արա Սահակյանն էր 1997-ին խոստովանել. «1988 թվականին շարժման շարքերը խցկվեցին որոշ հոգեկան հիվանդներ կամ անհավասարակշիռ մարդիկ, կամ սադիստներ։ Մեզանից շատերի մեջ անքննադատ վերաբերմունք կար այդպիսի տարրերի նկատմամբ։ Այսպես ասենք, օրինազանցներին բաժանում էինք երկու մասի՝ մեր օրինազանցներ եւ նրանց օրինազանցներ։ Ամենայն հավանականությամբ, Աստված ինձ պատժեց նաեւ նրա համար, որ ես որոշ թուլություն եմ ունեցել մեր սրիկաների նկատմամբ»։