«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը ՀԺԿ-ի հետ իրենց դաշինքի հակառակորդ էր ներկայացրել նաեւ Գագիկ Ասլանյանին՝ նրա դիրքորոշումների դրդապատճառը համարելով, թե այլապես ստիպված պիտի լիներ դարձյալ «Պլաստիկ» գործարանում դույլեր թողարկել։ «Դա ինչ ասելու բան է, չեմ հասկանում։ Գոնե ես դույլ (չնայած դույլ էլ չէր՝ պլաստմասսայե այլ իրեր էին, պոլիէթիլենային թաղանթներ) արտադրել եմ, էլի։ Համենայն դեպս, արտադրությունում եմ աշխատել։ Եվ ակադեմիայի համակարգից եմ գնացել արտադրություն։- «Առավոտի» խնդրանքով արձագանքելով այդ հայտարարությանը՝ ասաց պրն Ասլանյանը։- Եվ եթե Կարեն Դեմիրճյանը 1998-ին քաղաքական ասպարեզ չգար եւ իմ մեջ հավատն ու հույսը չարթնանային՝ ես երբեք չէի մտնի քաղաքականության մեջ»։
ՊԱՅԹՅՈՒՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ
Երեկ ժ. 12.00-ի մատույցներում ճարտարագիտական ինստիտուտի (պոլիտեխնիկի) 10-րդ կորպուսի բակում նռնակ է պայթել։ Ջարդվել էր շենքի ապակեպատ հատվածը։ Բարեբախտաբար, զոհեր չեն եղել, միայն մի ուսանող է թափվող ապակիներից փոքր-ինչ քերծվածք ստացել։ Դեպքի մանրամասներն առայժմ հայտնի չեն։ ՀՀ ՆԳ եւ ԱԱՆ հասարակական կապերի եւ լրատվության վարչությունից ասացին, որ առայժմ հայտնի չէ պայթյունի հեղինակը։
Կարդացեք նաև
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
Դեմիրճյանների ընտանիքը մի նոր թոռնիկ ունեցավ։ Ստեփան Դեմիրճյանի երրորդ դուստրը ծնվել է շատ գեղեցիկ եւ առողջ։ Շնորհավորենք ՀԺԿ նախագահին եւ մաղթենք, որ չորրորդը տղա լինի։