Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂ ԷԼ ՉՍԻՐԵՑԻՆ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ

Սեպտեմբեր 12,2000 00:00
Artashes Gexamyan

Արտաշես Գեղամյանի քաղաքական վայրիվերումները, բամբ ձայնով կուրծք ծեծող դեմագոգիան եւ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի անունից տարբեր հայտարարություններ անելն ու ՀԺԿ-ի հետ ինքնագլուխ բանակցություններ վարելը նաեւ հենց դաշինքն այլեւս չի հանդուրժում։ Մեր տվյալներով՝ ԱԺ-ում օրակարգային կդառնա «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանի պաշտոնանկության հարցը։ Ա. Գեղամյանի անկայուն բնավորությունը խմբակցությանը ստիպում է այդ քայլին գնալ։ Եվ, թերեւս, չի բացառվում, որ խմբակցությունն այլեւս գոյություն չունենա, տրոհվի։ Առայժմ խմբակցության նախագահի միակ թեկնածուն ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն է։ Կարծում ենք, որ խմբակցությունում շատերը կողմ կլինեն նման փոփոխությանը։

САМ ДУРАК!

Kapik

ԱԺ-ի արձակուրդը բացասաբար էր անդրադարձել պատգամավորների ընկալունակության վրա. նիստը նախագահողները ստիպված էին շատ անգամ մի քանի անգամ բացատրել, թե ինչ հարց է դրվում քվեարկության։ Նստաշրջանի սկզբից ընդամենը 45 րոպե անց երեւաց, որ պատգամավորները չեն հասցրել իրենց նյարդերը կարգի բերել։ Վարդան Խաչատրյանը խոսափողից Արշակ Սադոյանին դիմելով ասաց. «Քո անգրագիտության ձեռքը մե՞նք ենք կրակն ընկել… Հիմարը դո՛ւ ես»։ Հուսով ենք, որ այս ամենն արձանագրելու համար ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունն «Առավոտին» չի զրկի հավատարմագրումից՝ գնահատելով այս ամենը որպես ԱԺ պատգամավորների անձը վիրավորող տեղեկությունների տարածում։

ՔԵԶ ՀԵՏ ԵՎ ԱՌԱՆՑ ՔԵԶ

Tigran Torosyan

ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտին» վկայեց, թե 1999-ի հունվարին Հանրապետական կուսակցության համագումարում ձեւավորված խորհրդից որեւէ մեկն այսօր չի բացակայում նիստերից։ Մասնավորապես, աշխատանքներին մասնակցում է նաեւ ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը։ Չնայած այն խումբը, որին նա մաս է կազմում՝ ԱԺ-ում ՀՀԿ-ից տարանջատ է հանդես գալիս։ «Այլ հարց է, որ առաջացել էին ինչ-ինչ խնդիրներ։ Հուսով եմ, որ դրանք կլուծվեն,- ասաց պրն Թորոսյանը։- Որոշ խնդիրներ արդեն լուծվել են»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930