Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑԿՈՏ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ

Սեպտեմբեր 09,2000 00:00
canc

Ամիսներ առաջ, երբ բաշխիչ էլցանցերի սեփականաշնորհման հարցն էր ծանրութեթեւ արվում, խորհրդարանական մի շարք խմբակցություններ, այդ թվում նաեւ ՀՅԴ խմբակցությունը, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալով, ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողով ներկայացրեց օրենքի նախագիծ բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցուցակից հանելու մասին։ Վաղուց խորհրդարանը համապատասխան որոշում է կայացրել ցանցերը սեփականաշնորհելու վերաբերյալ, բայց ՀՅԴ խմբակցության առաջարկը դեռեւս վերոհիշյալ հանձնաժողովում է։ Հետաքրքիր իրողություն կստեղծվի, եթե հանկարծ հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը որոշի խորհրդարանի քննարկմանը ներկայացնել սույն օրենքի նախագիծը։

ՇՈՒՏՈՎ ԿՍՏԱՆԱՆՔ ՇԱՔԱՐ ԵՎ ՔԻՇՄԻՇ

gagik jhangiryan

ՆԳ օպերատիվ հարցերով փոխնախարար պրն Հունանյանից «Առավոտը» փորձեց ճշտել, թե ինչ ընթացքում է զինդատախազ Գ. Ջհանգիրյանի առանձնատան նկուղի պայթյունի նախաքննությունը։

Հիշեցնենք, որ պրն Հունանյանն է այս գործով օպերատիվ քննչական խմբի ղեկավարը։ «Դեռեւս ռեալ բան չունեմ ասելու»,- եղավ փոխնախարարի պատասխանը։

«Առավոտը» պարզեց նաեւ, որ դեռեւս գործով կասկածյալներ չկան։

ԲՈՒԺԱԿԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

hacadul

«Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՊՓԲԸ-ի գլխավոր բուժակ Լյովա Կարապետյանը հացադուլ է հայտարարել։ Իշխանությունները խոստացել են մարել դիսպանսերի աշխատակիցներին ունեցած պարտքերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930