Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄՂՁԱՎԱՆՋ

Սեպտեմբեր 09,2000 00:00
harcakan

ՀԺԿ-ական մի պատգամավոր «Առավոտին» հայտնեց, թե իր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանի նոր նստաշրջանում սպասվում է, որ գլխավոր դատախազը կդիմի եւս մի պատգամավորի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Հայտնի չդարձավ, թե ով է այդ պատգամավորը։ Միայն ասվեց, որ խոսքը Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբոյի) մասին չէ։

ՄԵԿ ԱՅԼ ԳՐԻՇԱ

herqum

Օրեր առաջ «Առավոտը» վերաշարադրել էր ասեկոսեները ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանի եւ ԱԱ փոխնախարար Գրիշա Հարությունյանի պարբերական ընդհարումների վերաբերյալ, որին հետեւեց երկու պաշտոնյաների հերքումը։ Դրանից հետո տեղեկություններն «Առավոտին» տրամադրած աղբյուրները ճշտեցին, թե իրականում Վովա Գասպարյանի հակամարտությունն այլ Գրիշայի՝ ՀՀ նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության վարչության պետ Գրիշա Սարգսյանի հետ է։ Շփոթի պատճառը ոչ միայն անվան նույնականությունն էր, այլ այն, որ նախկինում այդ վարչությունն ԱԱՆ-ի կազմում էր։

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ…

grel

Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովը դիմել էր բազմաթիվ կազմակերպությունների՝ տոնակատարությունն առավել շուքով անցկացնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու խնդրանքով։ «Բարի լոտո» ՍՊԸ-ն ի պատասխան հետեւյալ առաջարկն է գրավոր ներկայացրել. «Հազար բարի» խաղարկության անցկացում»։

«Առավոտը» ենթադրեց, թե ինչ առաջարկ պիտի ներկայացրած լինի Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարանը. «1700 կալանավորի խոշտանգում» կամ նախագահի աշխատակազմը՝ «Քոչարյան-Ալիեւ 1700 հանդիպումների անցկացում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930