Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 08,2000 00:00
Rus-belorus

Վերջին շրջանում խիստ զգալի է ՀՀ-ում հայտնի շրջանակների կողմից կազմակերպված «խաչակրաց արշավանքը» ընդդեմ Ռուսաստան-Բելառուս դաշինքին Հայաստանի հնարավոր անդամագրման գաղափարի։ Մեր կարծիքով, արեւմտյան միջազգային կառույցներին Հայաստանի միանալու ջատագովներն այնքան են խորացել արեւմտամետության մեջ, որ մոռացել են Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական շահերը, հանրապետության օբյեկտիվ տնտեսական իրավիճակը, ինչպես եւ մեր հյուսիսային բարեկամների հետ կապող բազմաթիվ գիտամշակութային թելերը։ Մենք մեր պարտքն ենք համարում զգուշացնել, որ ավելի ու ավելի խորը մտնելով արեւմտյան միությունների մեջ, մենք վտանգում ենք հանրապետության տնտեսական եւ քաղաքական անկախությունը ի նպաստ այնպիսի ուժերի, որոնց համար Հայաստանը երբեք մեծ արժեք չի ներկայացրել։ Մենք արդեն տեսել ենք այն գիշատչային պայմաններն ու բացասական արդյունքները, որոնք դրսեւորվեցին արեւմտյան երկրների կողմից ՀՀ տրամադրված վարկերի արդյունքում։ Չմոռանանք նշել, որ նշված ուժերի ազգային շահերի ընկալման յուրահատուկ ցուցանիշն այսօր Մեղրու շրջանի զիջման գնով ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակն է։ Մենք բազմիցս նշել ենք այն հեռանկարները, որ բացվում են Հայաստանի առջեւ՝ Ռուսաստան-Բելառուս միությանն ինտեգրվելու դեպքում։ Դա ոչ միայն ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնումն է, այսինքն՝ երկրի պաշտպանության մակարդակի անհամեմատ բարձրացումը, այլեւ ներկայիս ծանր տնտեսական իրավիճակում նոր աշխատատեղերի եւ արտադրական ձեռնարկությունների ստեղծումը։

Հաշվի առնելով վերը նշվածը, անթույլատրելի ենք համարում հանրապետության ղեկավարության ընդգծված արեւմտամետ կեցվածքը, եւ կոչ ենք անում Ռուսաստան-Բելառուս միության հետ մերձեցման կողմնակիցներին կոորդինացնել իրենց ջանքերը, անկախության փաստարկման կեղծ շղարշով հանրապետության կենսական շահերը վտանգող Արեւմուտքին անվերապահորեն հպատակվելու այս գործընթացը կասեցնելու համար։

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Սոցիալիստական Հայաստան»

միավորման գործկոմի նախագահ

Մ. ՕԴԱԲԱՇՅԱՆ

Գործադիր քարտուղար

Խմբագրությունը չի կիսում հայտարարության հեղինակների «ռուս-բելառուսական» ձգտումները, ինչպես նաեւ խիստ կասկածներ ունի Հայաստանի ներկայիս ղեկավարության «արեւմտամետության» վերաբերյալ։ Մեր բարձրագույն իշխանավորներին միանգամայն հոգեհարազատ են հենց Բելառուսի կամ Միջին Ասիայի ղեկավարները։

ՍԵՎԱՆԸ ԼՃԻՑ ԳԵՏ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ. ԱՅՆ ՀՈՍՈՒՄ Է

Sevan

ՀՀ բնապահպանները եւ կառավարությունը մրցության մեջ են մտել. չեն հասցնում բնապահպանները Սեւանի խնդիրներին նվիրված հերթական քննարկում-գիտաժողովն անել, կառավարությունն իր նիստերում դարձյալ քննարկում է կազմակերպում, սակայն՝ Սեւանից ջրի հերթական չափաբաժինը բաց թողնելու մասին։ Թվում է, «վերեւներում» արդեն պետք է հասկացած լինեն, որ այսօր Սեւանի ջրով արտ ու բանջարանոց ջրելը նույնիսկ օրվա խնդիր չի լուծում, միայն լիճն են սպանում։ Չեն հասկացել. երեկ դարձյալ կառավարության նիստի օրակարգում էր լճից ջրի հերթական չափաբաժնի բացթողնման հարցը։ Իսկ բնապահպանները երկու օր առաջ էին ԳԱԱ շենքում քննարկում, թե ինչ է անհրաժեշտ անել Սեւանը փրկելու համար։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930