Վազգեն Մանուկյանը հիշեցրեց, որ Դավիթ Վարդանյանը վարչության քվեարկության արդյունքում էր գնացել կառավարություն. «Գնաց այնտեղ, մնաց այնտեղ, ըըը»,- ասաց ԱԺՄ նախագահը։ «… Եվ չի վերադարձել»,- շարունակեց ՄԱԱ նախագահը։ Պրն Մանուկյանն ընդվզեց. «Չէ, մի օր էլ կվերադառնա, երբ որ կուսակցությունը պահանջի էդ բանը»։
ԳՐԵԹԵ՝ ՀՆԳԱՄՅԱԿԸ ՉՈՐՍ ՏԱՐՈՒՄ
Տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանը սպասարկում է (այս բառը ընկեր Հակոբյանն անձամբ գործածեց) առողջապահության, սոցիալական ապահովագրության եւ կրթության համակարգերը։ Նրա ասելով, այս երեք նախարարությունների նախարարները իրենցից կախված ամեն ինչ անում են, որ եղած թերությունները շտկեն։ Լեոնիդ Հակոբյանը հատկապես գոհ էր ընդունելության քննությունների արդյունքներից. «Ես, որպես համակարգող նախարար, ոչ մի բողոք չստացա»։ Պարզվում է՝ գնահատման այսպիսի չափանիշ էլ կա։ Լեոնիդ Հակոբյանը՝ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի մասին. «Նա
Կարդացեք նաև
լիովին տիրապետում է նախարարության գործունեությանը եւ իրենից կախված ամեն ինչ անում է, որ մի փոքր թեթեւացնի այն վիճակը, որի մեջ մեր ժողովուրդը գտնվում է»։
ԱԼԻՄԵՆՏԸ՝ ԲՆԱՄԹԵՐՔՈՎ
«Առավոտի» ընթերցողներից մեկը հեռախոսով իր վարկածն առաջարկեց, թե ինչու ՀՀԿ-ն չշտապեց ՀԺԿ-ն օտարել իրենից կամ ինչպես մամուլն էր բնորոշում՝ «ապահարզանի» դիմել. «Ուղղակի խուսափեց ալիմենտ վճարելուց»։