Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը Երեւանի դատախազի տեղակալ Է. Ղուկասյանից պատասխան է ստացել Աշոտ Բլեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հանձնաժողովի օգոստոսի 2-ի միջնորդությանը։ Դատախազության պատասխանում մասնավորապես ասված է. «Մեղադրողները նպատակահարմար չեն գտել դատարանում նման միջնորդություն հարուցելը, քանի որ դատաքննությունը գտնվում է վերջնական փուլում եւ Բլեյանը մեղադրվում է ծանր հանցագործությունների կատարման մեջ, որոնց համար օրենքով նախատեսվում է ազատազրկման ձեւով երկարատեւ պատիժ»։
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ
Ի գիտություն նրանց, ովքեր թյուրիմացաբար ենթադրում են, թե Նաիրի Հունանյանը կամ Դաշնակցությունից հեռացված այլ անձինք նախկին կուսակցականներ են՝ մեջբերում ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի պաշտոնաթերթի սեպտեմբերի 5-ի համարից այս հիշեցումը. «Նախկին դաշնակցական չի լինում… Դաշնակցականը երդվում է, ուրեմն՝ «նախկին դաշնակը» երդմնազանց է, դավաճանը՝ ցանկացած պահի դավաճան է, որի ասելիքն արժանի չէ ուշադրության»։
Կարդացեք նաև
ԽԱՐԱԿԻՐԻ
Լրագրողներից մեկը երեկ փորձեց պարզել Վազգեն Մանուկյանի դիրքորոշումը, ԱԺՄ բառապաշարով, «քլնգող ընդդիմություն» լինելու վերաբերյալ, որի կողմնակիցն է Արշակ Սադոյանը։ ԱԺՄ նախագահն ի պատասխան բավական ռիսկային տեսակետ հայտնեց, եթե նկատի առնենք, որ Արշակ Սադոյանը ե՛ւ ԱԺՄ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցողն է, ե՛ւ ընդհանրապես ամենամեծ ժողովրդականություն վայելող գործիչն է։ «Արշակ Սադոյանի արտահայտման ձեւերն ինձ համար, օրինակ, հոգեհարազատ չեն»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Կարդացեք էջ 2։