Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Սեպտեմբեր 07,2000 00:00
harc

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն էր ասել. «Նրանք իրականում կարծել են, որ իսկապես բարի գործ են կատարում, իսկապես ինչ-որ չարիքից են ազատում մեր ազգը, հայրենիքը, երբ որ դա արել են, սկսել են փնտրել կուսակցություններին, զանգել, ուղղակի դիմել, թե մենք միայն մաքրողն ենք, քաղաքական ուժեր, եկեք, տեր կանգնեք այս վիճակին ու նաեւ մեզ։ Այսինքն՝ իրենք որոնում էին քաղաքական ուժերից մեկին, որը կգտնվի իրենց մակարդակի վրա եւ կարող է ինչ-որ ձեւով գալ օգնության։ Իրավիճակին տիրություն անողը պետք է նաեւ փրկեր նրանց՝ հայտարարելով կամ ազգային հերոս, կամ էլ գոնե ազատելով պատասխանատվությունից»։

ՆԱԽՈՐԴ

vigen khachatryan

Պատմության մասնագետ Սերոբ Ազիզյանն արդեն 3-րդ անգամ ճիշտ գուշակեց, որ ԼԴԿ ղեկավար Վիգեն Խաչատրյանն էր ասել. «Հայաստանում կուսակցություններ չկան։ Կան քաղաքական ակումբներ, որոնք իրենց կուսակցություն են կոչում։ Եվ դրանք բոլորը տառապում են կոմկուսի հիվանդությամբ՝ փորձում են Փրկչի դեր խաղալ, հասարակության առաջատարը լինել եւ իրենց պետությունից վեր են դասում։ Այսօր ասպարեզում գոյություն չունի քաղաքական որեւէ ուժ, որ բլեֆով չի զբաղվում, ժողովրդին առասպելներ չի ներկայացնում»։ Ցավոք, գուշակողը ճիշտ չնշեց տարեթիվը։ Իսկ շատ կարեւոր է ընդգծել, որ Վիգեն Խաչատրյանը մինչեւ իշխանափոխությունը՝ դեռ 1997-ին էր այս կարծիքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930