Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սեպտեմբեր 07,2000 00:00
hjk

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ մինչ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կմեկներ Գերմանիա, իսկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ, նրանք հանդիպել են, ՀԺԿ լրատվության պատասխանատուն հաստատեց, որ, այո՛, այդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 2-ին։ Հանդիպման մանրամասները հայտնի չդարձան, միայն ընդհանուր ասվեց, որ քննարկվել է քաղաքական ու տնտեսական իրավիճակը։

ԴԵ ՀԻՄԱ ՓՈՐՁԵՔ ՀԻՇԱՏԱԿԵԼ ՆՐԱՆՑ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐԸ

zlm

Սեպտեմբերի 11-ից իր աշխատանքները սկսող ԱԺ նստաշրջանը լուսաբանող լրագրողների համար նոր կարգ է նախապատրաստվում։ Ըստ այդմ, մասնավորապես, նրանք կարող են զրկվել ԱԺ հավատարմագրումից, եթե խորհրդարանի գործունեության վերաբերյալ «կեղծ եւ զրպարտչական բնույթի, Ազգային ժողովի պատգամավորների անձը վիրավորող տեղեկություններ» պարբերաբար տարածեն։

Կարդացեք էջ 3։

ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐԸ ՍՈՂՈՍԿԵԼ ԷԻՆ «ԻՆՏԵՐՆԵ՞Տ»

trucik

«Առավոտին» հասած լուրերի համաձայն, Հայաստանի ազգային հեռուստատեսության պաշտոնական «homepage»-ում արհեստականորեն ներմուծվել էր «Հոկտեմբերի 27-ի վրիժառուների» «Կգա հատուցման օրը» թռուցիկը։ Սակայն երեկ այն չհայտնաբերեցինք www.armtv.com հասցեում. գուցե թռուցիկն արդեն հասցրել էին վերացնե՞լ։

ԻՆՉՈ՞Ւ ՉԿԱ ՏԵՂԱԿԱԼԸ

Կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքի համաձայն, այդ բանկի նախագահը պետք է ունենա տեղակալ, որը հաստատվում է Ազգային ժողովի կողմից։ Օրենքի հեղինակների մտահղացմամբ, տեղակալի նման բարձր կարգավիճակը պետք է որոշակի հակակշիռ հանդիսանա ԿԲ նախագահի համար։ Սակայն 98-ի փետրվարից ի վեր, երբ այդ պաշտոնում հաստատվեց Տիգրան Սարգսյանը, ԿԲ նախագահի տեղակալ այդպես էլ չի նշանակվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930