Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 06,2000 00:00

Երկրա-պա՛հ Երեւանի փողոցներից մեկում մի տղա պաղպաղակ է վաճառում։ Նա հաշմանդամ է դարձել արցախյան պատերազմում։ Անունը չուզեց գրեմ։ Չէ, ոչ թե որովհետեւ ամաչում է, որ պաղպաղակ վաճառող է դարձել, այլ՝ որովհետեւ մտահոգություն ունի, թե հարազատները կարող են հրապարակայնությունից անհարմար զգալ։ Մարդը երկու անչափահաս երեխա ունի, դպրոցական հոգսերը՝ շատ։ Գոհ է, որ գործ է գտել։ Երկրապահները նաեւ այսպիսին են լինում։ Իսկ ընդհանրապես, երկրապահները տարբեր տեսակի են լինում։ Երկրապահներ, ովքեր ժամանակ առ ժամանակ հոխորտում են, բայց հենց որ նախազգուշական մի քանի հարված են ստանում, խելոքանում են, «ՍՈՍ ՎՌսպվՖՍՌռ»։ Երկրապահներ, ովքեր վաղուց մոռացել են, թե ո՞վ են, որտեղի՞ց, եւ իրենց «Ջիպ»-երով վերուվար են անում երկիրը։ Կա նաեւ երկրապահի մեկ այլ՝ խիստ հուսահատ եւ խիստ կարիքավոր տեսակը, որը պարզապես, սրանից-նրանից մի բան պոկելու հույսով, մեկ՝ սոցապ նախարարություն է դիմում, մեկ՝ ԵԿՄ վարչություն։ Դուռ ծեծողներին քչից-շատից ինչ-որ բան հասնում է, բայց երկրապահների մի հոծ զանգված պարզապես չի ուզում ոչ մեկին դիմել՝ վիրավորված է անարդարությունից։ Ինչպե՞ս են լուծվում երկրապահների սոցիալական խնդիրները։ Հարցն ուղղեցինք ԵԿՄ վարչության սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնակատար Աշոտ Գեւորգյանին։ Վերջինս ասաց, որ իրենց բաժին են դիմում ամենատարբեր հարցերով՝ աշխատանք են ուզում, փող, բնամթերք, խնդրում են, որ երեխայի ուսման վարձը տրվի, զոհված որդու գերեզմանը կառուցվի։ Թե այս պահին քանի ԵԿՄ անդամ կա հանրապետությունում, պրն Գեւորգյանը մեզ չասաց. «Ստույգ տեղեկություն չունեմ»։ Ընդհանրապես, կոնկրետ թվերով այստեղ չէին խոսում։ Անպատասխան մնաց նաեւ այն հարցը, թե քանի՞ հաշմանդամ, սոցիալապես քանի՞ կարիքավոր, քանի՞ գործազուրկ երկրապահներ կան։ Ինֆորմացիան հավաքվում է մարզային խորհուրդների նախագահների մոտ եւ բերվում ԵԿՄ վարչություն։ Ամեն եռամսյակը մեկ անգամ հաշվառման կանգնածներին օգնություն է տրվում։ Զոհվելու օրվա եւ վիրավորվելու օրվա կապակցությամբ հարազատներին տրվում է 10 հազար դրամ։ Օգնությունը տրվում է բարեգործական միջոցներից։ Վերջերս Վոլգոգրադից մի մեծահարուստ բավականին լուրջ բարեգործություն էր ուղարկել ԵԿՄ։ Այս օգնության հաշվին զոհվածների եւ վիրավորների երեխաներին դպրոցական պայուսակներ են նվիրվել։ Տեղացի հարուստ երկրապահներից հստակ բարեգործներ չնշվեցին։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել