ՀԿԿ-ն պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀԺԿ-ի, «Իրավունք եւ միաբանության», ինչպես նաեւ սոցուժերի միության հետ։ Կոմկուսը երեք պահանջ ունի եւ եթե այդ երեքն էլ վերոհիշյալ ուժերն ընդունեն, չի բացառվում մի նոր դաշինքի ստեղծումը։ Կոմկուսի պահանջները հետեւյալն են՝ միանալ Ռուսաստան-Բելառուսին, սահմանադրական փոփոխություններ կատարել (նախագահականից խորհրդարանական համակարգի անցման վերաբերյալ), Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել (101՝ համամասնական, 30՝ մեծամասնականով)։ Վլադիմիր Դարբինյանի ասելով, նշված ուժերից կոմկուսի պահանջներին ավելի շատ համամիտ է ՀԺԿ-ն։
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅՑ
ՀԺԿ նախագահի պաշտոնակատար, «Մարս» գործարանի տնօրեն Ստեփան Դեմիրճյանը «Սիմենս» ֆիրմայի հրավերով մեկնեց Գերմանիա։ Սպասվում է լուրջ տնտեսական համագործակցություն «Սիմենսի» եւ «Մարսի» միջեւ։
Կարդացեք նաև
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԵՏ
Զարեհ Սարգսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության պետ։ Նորաստեղծ գործակալությունն ակնկալում է կարգավորել պետության կողմից կատարվող գնումները։
Սեփ. լր.