Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Մենք մտածում էինք, թե հրապարակ բերված ընդհանուր պետության գաղափարի վրա կառուցված այդ փաստաթուղթը կարող է վերջում հանկարծ որպես լուծում ներկայացվել։ Հասկացանք, որ հայտարարությունների մեջ հնչածի նման որեւէ լուծում չկա։ Նաեւ հասկացանք, որ ընթացող գործընթացը հայկական կողմին շահավետ ուղղությամբ է գնում։ Մինչ այս, այո, այդ առումով կասկածներ կային»։
ՆԱԽՈՐԴ
Թվում էր, բոլորովին դժվար չպիտի լիներ գուշակել այս մեղեդին. «Շարունակական այս անօրինականությունների պայմաններում ես վաղուց եմ դադարել զարմանալուց եւ զարմանք արտահայտելուց, իսկ հոդվածում նշված է՝ Հախվերդյանը զարմանք է հայտնել»։ Պարզ պիտի լիներ, որ հեղինակի ազգանունը Հախվերդյան է։ Մինչդեռ ահա թե ինչ գուշակություններ էին անում մեր ընթերցողները՝ Հրանտ Խաչատրյան, Վիգեն Խաչատրյան, Աշոտ Բլեյան, Արտաշես Գեղամյան, Վանո Սիրադեղյան, Բաբկեն Արարքցյան, Արա Սահակյան… Մի՞թե այս առիթով էլ չի զարմանա ԱԺՄ գործիչ Վովա Հախվերդյանը, որ զարմանալու իր սովորության մասին ազդարարել էր 1996-ին։