Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 02,2000 00:00

Արմեն Խաչատրյանը Անցած շաբաթ Ազգային ժողովի խոսնակը փորձեց գործը ներկայացնել այնպես, թե իբր իր հասցեին ամենալուրջ մեղադրանքները հյուրանոցային խալաթն ու կառուցվող առանձնատունն են: Խաղում է, իհարկե՝ փորձելով շեղել հասարակության ուշադրությունը: Խոսքը այն մասին է, թե ինչպիսի ստորացումների է պատրաստ գնալ այս կամ այն պաշտոնյան կամ գործիչը՝ իր դիրքը պահպանելու համար: Հարցն այն է, որ ԱԺ նախագահը, վարչապետը, բոլոր նախարարները, պատգամավորները եւ գործարարները կանգնած են ընտրության առջեւ՝ կամ անցնում են Ռոբերտի ու Սերժի թրի տակով, կամ էլ կարող են զգալի անախորժություններ ունենալ: Բնականաբար, մեծամասնությունն առաջինն է ընտրում: Արմեն Խաչատրյանը՝ նրանց թվում: Դավիթ Վարդանյանը Հանուն արդարության պետք ասել, որ ներկայիս նախարարը խաղում էր թե՛ 88-ից առաջ եւ թե՛ հետո, թե՛ բոցավառ բոլշեւիկ-հեղափոխականի եւ թե՛ սոլիդ պաշտոնյայի կարգավիճակով: Բայց հիմա, երբ ԱԺՄ-ի երազանքն իրականացել է, եւ մենք ապրում ենք կատարելապես լեգիտիմ, ժողովրդավարական եւ արդարամիտ իշխանության օրոք, պրն Վարդանյանը կարող է խաղալ լիաթոք, մասշտաբային եւ մեծ դրույքաչափերով: Յասեր Արաֆաթը Արաբ-իսրայելական կոնֆլիկտում հայերին շատ յուրահատուկ ձեւով խաղացրեց պաղեստինյան ինքնավարության առաջնորդը, հայտարարելով, թե հայերն ու արաբները մի ժողովուրդ են, ուստի Երուսաղեմում հայկական գույքի հետ արաբները խնդիր չեն ունենա: Շատ վառ կերպով պատկերացնում եմ Ռոբերտ Քոչարյանին՝ արաբական բեդվինի լաչակով, Յասեր Արաֆաթին՝ անգլիական սմոքինգով, իսկ նրանց արանքում կանգնած է Ռոլանդ Շառոյանը եւ բացականչում է՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել