«Մի կաթիլ մեղր. աշխարհիկ քրոնիկոն» երեկվա մեր հրապարակման առնչությամբ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ԱԱ փոխնախարար Գրիշա Հարությունյանն «Առավոտին» հայտնեցին, որ իրենց միջեւ որեւէ հակամարտություն չի եղել եւ չկա, ոչ մի ընդհարում կամ շահերի բախում երբեւէ չեն ունեցել։
Հիշեցնենք, որ հրապարակման մեջ տեղ գտած լուրերն, ի դեպ, ներկայացված էին սոսկ որպես ասեկոսեներ։
ՆՐԱՆ ԷԼ ՆԿԱՏԵՑ
Կարդացեք նաև
ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը միակը չէ, որ կառավարության վերջին նիստում արժանացել էր վարչապետի պաշտոնական նկատողությանը։ Անդրանիկ Մարգարյանն իրականացվող թույլ վերահսկողության համար նկատողություն է հայտարարել նաեւ կառավարության աշխատակազմի վարչություններից մեկի պետին՝ Սուրիկ Օհանյանին։
ԴՈՒ Ո՞ՒՄ ԲԱՐԵԿԱՄՆ ԵՍ. ՍԿԱՈՒՏՆԵՐԻ՛
Օգոստոսի վերջին Վարշավայում կայացած «Սկաուտության բարեկամ խորհրդարանականների համաշխարհային միության» համաժողովում այս միության գործադիր մարմնի կազմում է ընտրվել ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը։ Ի դեպ, նախկին սոցճամբարի երկրներից այս մարմնում նա միակ ներկայացուցիչն է։
ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ, ԻՆՉ ԿՏՐԻՃՆԵՐ ԵՆ
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի առյուծ տղաները Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի մեկնարկային խաղում աչքի ընկան հայկական հյուրասիրությամբ՝ սեփական դարպասը լայնորեն բացելով Նորվեգիայի իրենց հասակակիցների առջեւ։ Հանդիպումն ավարտվեց 5։1 «ճոխ» հաշվով։