Չնայած Անդրանիկ Մարգարյանի հետ Ստեփան Դեմիրճյանի օգոստոսի 30-ի հանդիպման ընթացքում երկուստեք «Միասնությունը» պահպանելու ցանկություն էր արձանագրվել, սակայն հաջորդ օրն իսկ վարչապետի հետ հանդիպումից հետո «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը մամուլին հայտնել էր, թե ըստ Անդրանիկ Մարգարյանի, ՀԺԿ-ի հետ առաջվա համագործակցությունը չի լինի եւ մեծամասնության նախկին ստատուս-քվոն չի պահպանվի։ Անդրանիկ Մարգարյանը չի բացառել, որ ԱԺ մի փոխնախագահի պաշտոնը կթողնվի ՀԺԿ-ին։
Կարդացեք նաեւ էջ 3։
ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Կարդացեք նաև
Սամվել Բաբայանի նախկին թիկնապահ Սասուն Աղաջանյանի առողջական վիճակը հաշվի առնելով՝ նրա մասով գործի վարույթն առանձնացվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի ընդհանուր գործից։ Սասուն Աղաջանյանը պետք է հետազոտման եւ բուժման ենթարկվի Նուբարաշենի հոգեբուժարանում։
ՀԱԲ-Ը՝ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱԲ-ի մի խումբ հրամանատարների անունից «ԱՎՄ» ներկայացուցիչ Ա.Գրիգորյանը հերքել է «Առավոտում» հրապարակված «Ծանոթ սկզբունքով» հոդվածում բերված փաստերը՝ 1990թ. օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի շտաբի մոտ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։ ՀԱԲ-ի ներկայացուցիչները «իրենց պարտքն են համարել որոշ մանրամասներ ներկայացնել հանրությանը՝ արդարությունը վերականգնելու նպատակով»։
Կարդացեք էջ 5:
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Ինչպես «Առավոտին» հայտնեց Սամվել Բաբայանի դատապաշտպան Ժուդեքս Շաքարյանը, օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ԼՂՀ Գերագույն դատարանի տնօրինական նիստ, որը որոշում կայացրեց «մարտի 22-ի» դատավարության առաջին նիստը գումարել Ստեփանակերտում, ԼՂՀ գերագույն դատարանում՝ սեպտեմբերի 18-ին։ Նիստը նախագահելու է դատավոր Սուրեն Ալեքսանյանը։