Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ. ԱՇԽԱՐՀԻԿ ՔՐՈՆԻԿՈՆ

Սեպտեմբեր 01,2000 00:00
Vova Gasparyan

Ներիշխանական շրջանակներում վերջերս քննարկվում է ուժային երկու գործիչների հակամարտության թեման։ Խոսքը ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի եւ Ազգային անվտանգության փոխնախարար Գրիգորի Հարությունյանի պարբերական հեռակա ընդհարումների մասին է։ Թե ինչից է սկսվել այս ամենը՝ տարբեր ասեկոսեներ կան։

Ըստ մի վարկածի, մի օր Գրիշա Հարությունյանն իր մեքենան կանգնեցրել է պարետատան դիմաց՝ պատրաստվելով մոտակա սրճարաններից մեկում սուրճ ըմպել։ Սակայն Վովա Գասպարյանի թիկնապահները՝ «Լիդեր» եւ «Շերիֆ» մականուններով, որ ի նշան իրենց շեֆի նկատմամբ հավատարմության՝ կտրել էին իրենց ճկույթները՝ պարետատնից դուրս գալով Գրիշա Հարությունյանին բավական կոպտորեն են փոխանցել այն արգելքը, թե արգելվում է այդ շենքի դիմաց կանգառը. «Մեքենադ վերցրու ու գնա այստեղից»։ Ըստ այլ վարկածի, շահերի բախում է տեղի ունեցել մի յուղոտ պատառի՝ արդեն իսկ լուծարված «Երեւանսերվիս» ձեռնարկության շուրջ, որը ղեկավարում էր ռազմական ոստիկանության պետի եղբայրը՝ Սամվել Գասպարյանը։

Այլ ասեկոսեներ էլ կան. թե ռազմական ոստիկանության աշխատակիցները, երբ 8 մարդու սպանած երկու զինվորներին էին փնտրում, նաեւ մի խիստ բարձրաստիճանի թիկնապահների են ստուգել (իսկ նրանք ԱԱՆ աշխատակիցներ են)։ Թե Գրիշա Հարությունյանը սպառնացել է, որ վերցնելու է ռազմական ոստիկանության շենքը։ Թե Վովա Գասպարյանն այսպես է արձագանքել այդ սպառնալիքին. «Բա ո՞նց են Վազգեն Սարգսյանի քանդակի մոտով անցնելու»։ Թե նրա թիկնապահներին ԱԱՆ-ն թույլ չի տվել օդանավակայան մտնել, երբ ռազմական ոստիկանության պետը գնացել է ինչ-որ մեկին դիմավորելու…

Ի դեպ, մենք շրջանառվող բոլոր լուրերը չէ, որ մեջբերեցինք։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930