Օգոստոսի 29-ին իր խցում մահացած 50-ամյա Նորայր Եղիազարյանը, որը մեղադրվում էր Նաիրի Հունանյանի հանցախմբին զենք վաճառելու մեջ, պաշտպան չուներ, քանի որ հրաժարվել էր պետական միջոցներով վարձված փաստաբանի ծառայություններից։ Նրա մահվան հանգամանքները պարզելով պիտի զբաղվեր Էրեբունիի դատախազությունը, սակայն այստեղ հրաժարվել են քննությունից՝ պատճառաբանելով, թե սրանով պիտի զբաղվի զինդատախազությունը։
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ, ԱՌԱ՛Ջ
Կառավարության որոշմամբ, ռազմավարական նշանակություն ունեցող 13 գործարանների սեփականաշնորհման օրացուցային գրաֆիկ է սահմանվել՝ այս լուրն «Առավոտին» հայտնեց պետական ունեցվածքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը։ Գրաֆիկի անհրաժեշտությունը նա հիմնավորեց դրանց սեփականաշնորհման ուշացումով եւ թվարկեց մի քանի նման գործարաններ՝ «Սապֆիր», ոսկերչական, «Հայապակի», «Մարս», «Արարատ-Ցեմենտ», «Հրազդան-Ցեմենտ», «Արմենմոտոր», «Հայէլեկտրամեքենա» եւ այլն։
Կարդացեք նաև
ՀԱՋՈՐԴ ՆՎԵՐԸ ԿԼԻՆԻ ՍԻՄԲԻՐՍԿԸ
Դեռեւս անցած տարի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, երբ «Առավոտը» նախագահից հետաքրքրվեց, թե նա ինչպես է պատրաստվում նշել իր ծննդյան տարեդարձը, պրն Քոչարյանը պատասխանել էր. «Ես ի՞նչ ծնունդ անող եմ»։ Երեկ փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ի՞նչ նվեր է ուղարկել հայաստանյան իր կոլեգային ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։
Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ պրն Աթանեսյանի, ԼՂՀ նախագահն ուղարկել է շնորհավորական ուղերձ, իսկ բուն նվերի մասին խոսնակը տեղյակ չէր։ Ամենամեծ նվերը նախագահին հավանաբար կլինի առաջիկայում կայանալիք Սամվել Բաբայանի հանդեպ իրականացվող «արդարադատությունը»։