Կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանից «Առավոտը» փորձեց պարզել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ իրեն նկատողություն է հայտարարել՝ դպրոցներում վերանորոգման աշխատանքները ձգձգելու եւ մարզպետարանների հետ համապատասխան աշխատանքներ չտանելու համար։ «Դուք որ հարցնում եք, ուրեմն, գիտեք, որ եղել է»,- ասաց նախարարը։
Մեր հարցին, թե արդյոք արդարացի՞ է համարում այդ նկատողությունը, Էդուարդ Ղազարյանը պատասխանեց. «Ես կդրսեւորեմ իմ վերաբերմունքը»։
Կարդացեք էջ 2։
ԻԲՐ ԵՂԱԾԸ ՔԻ՞Չ Է
Կարդացեք նաև
Նախկին վարչապետ Արամ Սարգսյանն «Առավոտի» թղթակցի հարցին ի պատասխան հերքել է այն լուրերը, թե մտադիր է կուսակցություն հիմնել։ «Հայաստանում ներկայումս քաղաքական որեւէ նոր ուժի պահանջ չկա,- ասել է նա։- Մեծ հաշվով, անգամ գոյություն ունեցողների պահանջն էլ չկա»։
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ԴԱՌՆԱԼ
«Երբեմն ապուշների հայտարարություններ եմ կարդում, թե Հայրիկյանը պայքարում է օմբուդսմենի պաշտոն ստեղծելու համար, որովհետեւ ինքն է ուզում այդ պաշտոնը զբաղեցնել։ Դրանք խեղճ մարդիկ են եւ չեն հասկացել, որ ես քաղաքական գործիչ եմ եւ այդ պաշտոնը համատեղել չեմ կարող»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը։
Օրինագծի մասին կարդացեք էջ 3:
25 ՏԱՐՎԱ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱՏԵՂԻ
Լրագրողների աչքից չի վրիպում, որ Դավիթ Վարդանյանը երբեմն այցելում է «Ռոյալ» կազինո։ Մինչդեռ մեզ հաջողվեց պարզել, որ նա այս վայր այցելում էր նաեւ այն ժամանակ, երբ այն գեղարվեստի սրահ էր եւ ինքն էլ նախարար չէր։ Ավելի ստույգ, դեռ 1975-ից այստեղ է հավաքվում նրա ընկերական շրջապատը՝ Սարգիս Մուրադյանը, Հայկ Ղազարյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլք։ Նրանք մտերիմ էին ե՛ւ գեղարվեստական սրահի նախկին տնօրենի, ե՛ւ այժմ այս կազինոյի տնօրենի հետ։
Այլ տեսակետ՝ 2-րդ էջում։