Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՓՈՒՐ ՏԵՂ

Օգոստոս 31,2000 00:00
kyh

Վանյա Մխիթարյանից հետո թափուր մնացած ԿԸՀ փոխնախագահի պաշտոնի հնարավոր հավակնորդներ են նշվում Ռուբեն Մանուկյանն ու Ռուբեն Հովհաննիսյանը։ Չնայած հավանական է, որ այս պաշտոնը դարձյալ կոմկուսի ներկայացուցչին փոխանցվի։

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԵՏՔ Է ՀԵՌՎԻՑ ՆԱՅԵԼ

Robert Qocharyan

ՀՀ նախագահի՝ Վանաձոր կատարելիք այցի առնչությամբ սպառնալից հանձնարարականներ են տրվել տեղական իշխանությունների կողմից՝ առանձին ղեկավարների։ Մասնավորապես, բնակչության հետ հանդիպումների ընթացքում թույլ չպիտի տրվի, որ ինչ-որ «թափթփուկներ» փորձեն մոտենալ նախագահին։ Մտահոգությունը, հավանաբար, ոչ թե նախագահին չանհանգստացնելու առնչությամբ է, այլ՝ որ հանկարծ որեւէ դժգոհություն չհնչի ի վնաս տեղական իշխանությունների։

ՆՈՐ ԲԱՌԱՊԱՇԱՐ

putin

Լոնդոնյան «Օբսերվերը», նշելով, որ Պուտինի արտահայտությունները տարբերվում են Գորբաչովի եւ Ելցինի բառապաշարից, պատմում է, որ զոհված նավաստիների հարազատների հետ հանդիպելիս, պատասխանելով, թե ինչու Ռուսաստանը պետք է հույսը դնի նորվեգացի ջրասույզների վրա եւ ինչու չկան ռուսաստանցի մասնագետներ, ՌԴ նախագահն ասել է. «Այս երկրում վՌ ՒՌչՈ չկա»։ Այնուհետեւ նույն զրույցում Պուտինը բացականչել է. «Ես կարող եմ պատասխանատվություն վերցնել իմ իշխանության 100 օրվա համար։ Ինչ վերաբերում է վերջին 15 տարիներին, կարող եմ նստել ձեր կողքին եւ նրանց հարցեր տալ»։ Ափսոս Պուտինի կողքին չէր մեր նախագահը, թե չէ նա կբացատրեր, թե ինչն է խանգարում վատ պարողին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031