«21-րդ դար» միջազգային անկախ ասոցիացիայի հիմնած նոր՝ «Նազարեթ», հեռուստաընկերությունը Գարեգին Նժդեհ հրապարակի հարեւանությամբ իր վարչական շենքի շինարարությունն էր սկսել։ Սակայն մեկ-երկու շաբաթ առաջ շինարարությունը կասեցվել էր համապատասխան թույլտվություն չունենալու պատճառաբանությամբ։ Երեկ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական վարչությունից տեղեկացանք, որ այդ շինարարությունը մնում է կասեցված։ Շենգավիթի թաղապետարանում վստահեցրին, թե հեռուստաընկերությունը օրերս ներկայացրել է շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն, ու հարցի լուծումն ընթացքի մեջ է։ Սակայն այլ աղբյուրներ վկայում են, որ շենքի շինարարությունը կասեցվել է վարչապետ Ա.Մարգարյանի հանձնարարությամբ եւ, թերեւս, քաղաքական նկատառումներով։ Ա.Վարդանյանի վերջին շրջանի գործունեությունն, ամենայն հավանականությամբ, իշխանություններին դուր չի եկել։
ՓՈԽԱՆՑՎՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ
Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեծ օրակարգում, ի թիվս այլ օրինագծերի, ներառված է նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» (օմբուդսմեն) կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը։ ԱԺ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ այս օրինագիծը նստաշրջանի օրակարգ է փոխանցվել դեռ նախորդ նստաշրջանից։ Օրինագիծն արդեն քննարկել են շահագրգիռ գրեթե բոլոր կազմակերպությունները։
Կարդացեք նաև
Սեփ. լր.