Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍԱԴՐԱՆՔ

Օգոստոս 30,2000 00:00
Tigran Torosyan

Այն բանից հետո, երբ ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները կտրուկ հերքեցին, թե Հանրապետական կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ բանակցություններ են եղել, ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայլուրին» տված հարցազրույցում խմբագրեց իր նախկին հայտարարությունները։ Նա մասնավորապես նշեց, թե լրագրողները ՀՅԴ-ի ու «Օրինաց երկրի» ներկայացուցիչներին իր խոսքերն աղավաղված են մատուցել եւ նրանք այդ պատճառով են այդչափ կտրուկ արձագանքել։ Տիգրան Թորոսյանն ասաց, թե ինքը խոսել էր ոչ թե այդ կուսակցությունների հետ վարվող բանակցությունների, այլ ընդամենը հանդիպումների մասին։ Եվ, որ բանակցությունների մասին պնդումները սադրանք էին։

Այս հարցազրույցը եթեր հեռարձակվեց օգոստոսի 21-ին։ Իսկ օգոստոսի 19-ին «Առավոտում» հրապարակվել էր հարցազրույց նույն Տիգրան Թորոսյանի հետ, որտեղ նա ասել էր. «Վերջին շրջանում քննարկումներ, հանդիպումներ եղել են տարբեր քաղաքական ուժերի, ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների հետ, եւ արտահերթ նստաշրջանները ցույց տվեցին, որ այդ բանակցությունները (ընդգծումը մերն է.- Ա. Ի.) բավականին հաջող են անցել»։ ՀՅԴ-ն մատնանշված էր այդ ուժերի թվում, իսկ «Օրինաց երկրի» վերաբերյալ առանձնակի ասված էր, թե նրա հետ «համագործակցության հնարավորություններ կան»։ Այս 3 կուսակցությունների գաղափարների նույնականության վերաբերյալ հարցին ի պատասխան, պրն Թորոսյանը նշել էր. «Գաղափարական ընդհանրությունները պետք է ճշտվեն այդ քննարկումների եւ բանակցությունների ընթացքում, որոնք մի փոքր ուշ ավելի ակտիվ կլինեն»։ … Ծանոթանում ես այս մեջբերումներին ու (քանի որ սա առաջին դեպքը չէ)՝ տարակուսում. մի՞թե ըստ նպատակահարմարության խոսքից հետ կանգնելը ՀՀԿ գործիչների համար գործելակերպ է դարձել։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031