Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Իմ կարծիքով, սա ամենակարեւորն է՝ Հայաստանը երեւի աշխարհի միակ երկիրն է, որի մի փոքր հողակտորի կորուստը կարող է աներեւակայելի աշխարհաքաղաքական փոփոխություն մտցնել միջազգային հարաբերություններում։ Իրոք, Հայաստանի աշխարհաքաղաքական կարեւորությունը հասկանալու համար մտովի մի պահ պատկերացնենք Զանգեզուրի կորուստը. հարկ կլինի ընդունել, որ դա կլիներ մի զարգացում, որը խոստորեն կփոխեր ամբողջ տարածաշրջանի եւ համաշխարհային աշխարհաքաղաքական նկարագիրը»։
ՆԱԽՈՐԴ
Այս անգամ շատերը ոչ թե ցանկանում էին գուշակել, այլ ուղղակի տեղեկանալ, թե այդ ո՞ր կազմակերպությունն էր հանդես եկել տվյալ նախաձեռնությամբ. «Առաջարկում ենք ՀՀ նախագահին օգտագործելով իր նախաձեռնական իրավունքը, ՀՀ ԱԺ քննարկմանը դնել ՀՀ ԱԺ պատվավոր նախագահի հաստատման մասին հարցը եւ ընտրել այդ պաշտոնում Պ. Հայրիկյանին»։
Կարդացեք նաև
Ընդսմին, առավել հետաքրքրված էին հատկապես ԱԻՄ-ականները։ Տեղեկացնենք, որ սույն առաջարկն արել էր ՀՀ քաղաքագետների ասոցիացիայի վարչությունը՝ 1995 թվականին։