Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱԿԸ ՓՈՐԵ՞Ց

Օգոստոս 30,2000 00:00
Galust Sahakyan

«Առավոտի» տեղեկությունների համաձայն՝ ՀԺԿ-ն ներկայացնող ԿԳ նախարար Էդվարդ Ղազարյանին փոխարինելու հավակնություն ունի ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը։ Վերջինս ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի փոխնախագահն է եւ Էդվարդ Ղազարյանի անխոնջ քննադատը։

Այս եւ մյուս հնարավոր փոփոխությունների մասին կարդացեք էջ 2:

ԴԱՏԱՐԱՆԻ ԱՍԱԾԸ… ՕՐԵՆՔ ՉԻ

Krtutyun

Ղարաբաղի մեդալակիր դիմորդներն այս տարվա ընդունելության քննությունները հանձնել են ընդհանուր հիմունքներով, ի տարբերություն համապատասխան արտոնություն ունեցող Հայաստանի մեդալակիրների։ Այս փաստը վկայում է, որ ՀՀ ԿԳ նախարարությունն այնքան էլ լուրջ չի վերաբերվում 1989 թ. դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման մասին ԳԽ որոշմանը, որով, ի դեպ, կարեւորագույն վճիռ կայացնելիս վերջերս առաջնորդվեց ՀՀ վճռաբեկ դատարանը։

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Viktor Dallaqyan

Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում, թե աշնանը ԱԺ նախագահ կընտրվի Վիկտոր Դալլաքյանը, փոխնախագահ՝ Վարդան Այվազյանը (Գագիկ Ասլանյանի փոխարեն)։ Վիկտոր Դալլաքյանի սուրբ տեղը (պետաիրավական հանձնաժողովի նախագահ) կզբաղեցնի Արթուր Բաղդասարյանը։

ՀԵՏԻՆ ԽԵԼՔ

Hayrikyan

Տեղեկանալով, որ թուրքական իշխանությունները մասնավորապես Պարույր Հայրիկյանին թույլ չեն տվել բարձրանալ Արարատի գագաթը, ՀՀ նախագահի աշխատակազմի մի պաշտոնյա այսպես արտահայտեց իր ափսոսանքը. «Հիմարներ… փոխանակ թույլ չտային իջներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031