ԼՂՀ իշխանությունները պատրաստվում են կրկին ձերբակալել լրագրող Վահրամ Աղաջանյանին։ Ինչպես տեղեկացրեց լրագրողի քույր Սուսաննա Աղաջանյանը, օգոստոսի 28-ին ԼՂՀ ՆԳՆ-ից դարձյալ պահանջել են, որ լրագրողը ներկայանա նախարարություն եւ զեկուցի, թե ինչ հանցագործություններ է կատարել անցյալ ամսվա ընթացքում։ Աղաջանյանների ընտանիքը համոզված է, որ լրագրողի հետապնդումները շարունակելու հրահանգը տվել է անձամբ ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը։ Նույն տվյալներով, Աղաջանյանների ընտանիքը պատրաստվում է դիմել ՀՀ-ում օտարերկրյա բոլոր դեսպանություններին՝ ակնկալելով վերջիններիս պաշտպանությունը։ Ս. Աղաջանյանը նաեւ նշեց, որ լրագրողը չի ենթարկվելու ԼՂՀ կոմունիստական օրենքներին։ Նա նաեւ տեղեկացրեց, որ հետապնդումների պատճառն, ըստ երեւույթին, օգոստոսի 23-ին ԼՂՀ նախագահին ուղղված նամակ-պահանջն է՝ քրեական պատասխանատվության ենթարկել լրագրողի մոր սպանության մեջ մեղավոր ԼՂՀ Գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանին, Ստեփքաղդատարանի նախագահ Նաիրի Հակոբյանին եւ ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նիկոլայ Դադայանին։
«ՀԱՅՈՑ ՏՈՒՆՆ» ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է
Երեկ «Հայոց տուն» ազգային-հայրենասիրական միության նախագահ Վարդան Պետրոսյանը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Փորձեր են կատարվում «Հայոց տուն» ազգային-հայրենասիրական միությանը կից ստեղծված «Հոկտեմբերի 27» հասարակական վերահսկողության հանձնաժողովի գործունեությունը վարկաբեկելու համար։ Ժողովրդի արդար պահանջը մեր կողմից բարձրացված «Ո՞վ է արել» հարցը անհասկանալի կերպով, սակայն, հասկանալի նպատակներով, հրապարակայնորեն ներկայացվում է որպես ՀՀ նախագահի դեմ ձեռնարկված արշավ։ Բայց ինչո՞ւ լսելով «Ո՞վ է արել» հարցը, մտաբերվում է հենց նախագահը։ Ինչո՞ւ, երբ մենք ասում ենք, որ հոկտեմբերի 27-ի արդյունքում ունեցանք հեղաշրջում, մեզ մեղադրում են, որ մենք հոկտեմբերյան ոճրագործության կազմակերպիչ ենք մատնանշում հենց երկրի նախագահին»։
Կարդացեք նաև
Սեփ. լր.