Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՌԻԿ

Օգոստոս 29,2000 00:00
haylur

Վերջերս առիթ ունեցանք համոզվելու, որ «Հայլուրը» ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի լավագույն լրատվական ծառայությունն է։ Հաճախ այն հաղորդում է լուրեր, որոնցից անտեղյակ են անգամ BBC-ն, CNN-ը, PTP-ը, OPT-ն, DW-ն… Այսպես. «Կուրսկ» ատոմային սուզանավի խորտակումից օրեր անց «Հայլուրը» բացառիկ մի լուր հայտնեց, թե զոհվել է վեց փրկարար։ Այս ողբերգության պատկերն առավել մթագնեց «Հայլուրի» մեկ այլ եզակի տեղեկություն, թե Հյուսիսային նավատորմում կա ընդամենը երկու ջրասուզակ։ Իսկ օգոստոսի 22-ին, երբ ռուս զինվորականները պաշտոնապես հայտարարել էին, որ սուզանավի անձնակազմը զոհվել է, «Հայլուրն» ավետեց. «Կարճատեւ դադարից հետո վերսկսվել են փրկարարական աշխատանքները Բարենցի ծովում»։

ԶԳՈՒՇԱՑԻՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ

avtoshuka

Ականատեսների վկայությամբ՝ մայրաքաղաքի մեքենայի շուկայում արդեն վաճառքի են հանված Սամվել Բաբայանի (կամ նրան վերագրվող) «ավտոպարկից» երեք արտասահմանյան մեքենա, հասկանալի է՝ ԼՂՀ համարանիշերով։ Գնորդներ առայժմ չեն հայտնվել։

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Family

Ինչպես հաղորդում է utro.ru ռուսաստանյան էլեկտրոնային թերթը, Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ԼՂՀ-ում ծնելիությունը խթանելու մասին՝ այդ նպատակի համար հատկացնելով 420 միլիոն դրամ։ Հունվարի 1-ից ԼՂՀ ազգային բանկում ցանկացած երրորդ եւ հաջորդ երեխայի համար դոլարային հաշիվներ են բացվելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031