Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Յասեր Արաֆաթը հերքել է իսրայելական աղբյուրների տեղեկությունները այն մասին, որ նա համաձայնել է Իսրայելի հսկողության ներքո թողնել Երուսաղեմի հայկական թաղամասը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան AlAyyam թերթը, Յասեր Արաֆաթը հայտարարել է, որ ինքը կտրականապես մերժել է տվյալ առաջարկը: «Հայկական թաղամասը մերն է. մենք եւ հայերը մեկ ժողովուրդ ենք»,- ասել է նա:
Պաղեստինյան թերթը հաղորդում է նաեւ, որ օգոստոսի 25-ին Երուսաղեմում կայացել է Պաղեստինի պաշտոնական ներկայացուցչի հանդիպումը հայկական համայնքի անդամների հետ, որի ընթացքում հայերը հայտարարել են, որ «իրենց համարում են արաբների գործընկերները՝ անկախ եւ ժողովրդավարական Պաղեստինի համար պայքարում»:
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Կարդացեք նաև
«Առավոտի» տեղեկություններով՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը պատրաստվում է ստեղծել նոր կուսակցություն։ Ժողովրդագրության ներկայիս չարագուշակ պատկերը մղում է ենթադրության, թե ձեւավորվելիք կուսակցության հենքը կդառնան մասամբ ՀՀՇ-ի արտադրական թափոնները, մասամբ էլ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունից զզվածները։
ԴԵ ՖԱԿՏՈ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ
«Ղարաբաղի անկախ հռչակվելուց եւ հիմնահարցը միջազգայնացվելուց հետո՝ նկատի ունենալով բանակային գործընթացը, Հայաստանը չվերացնելով իրավական հիմքերը, ուղղակի ձեռնպահ է մնացել Ղարաբաղի վրա իր իրավասությունը տարածելու անմիջական քայլերից»,- վերաքննիչ դատարանի առջեւ իր ելույթում ասաց ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Բադալյանը։ «Միգուցե նկատի ուներ բանակցայի՞ն գործընթացը,- ի պատասխան ենթադրեց փաստաբան Կարո Կարապետյանը։- Հայաստանում նման որոշումներ, օրենքներ գոյություն չունեն, որ հանուն բանակցային գործընթացների մենք Լեռնային Ղարաբաղի հետ մնում ենք գաղտնի մեկ պետության մեջ, բայց արտաքին աշխարհին ներկայացնում ենք, որ այն անկախ պետություն է»։
Մանրամասն՝ 3-րդ էջում։