Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ՏՈՒՆՆ Է ՍԱ

Օգոստոս 19,2000 00:00
shinararutyun

Թերթերն արդեն գրել էին, որ Թատերական ինստիտուտի հետնամասում կառուցվող տունը, ըստ որոշ լուրերի, պատկանում է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին։ ԱԺ մամուլի ծառայությունը հերքել է այդ լուրերը։ Քաղաքապետարանի՝ համապատասխան ծառայությունից նույնպես ժխտեցին, թե տանտերը Արմեն Խաչատրյանն է՝ կրկնելով, թե տարածքը տրված է քաղաքապետարանի՝ մարտի 29-ի թիվ 339 որոշման հիման վրա, Մ. Խորենացու 24 հասցեում բնակվող Արթուր Խաչատրյանին։ Սակայն քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, թե եթե անգամ գրանցված անձը Արթուր Խաչատրյանն է, իրական սեփականատերը բարձրաստիճան մի սպա է, որի անունն առայժմ հարմար չենք գտնում հրապարակել։ Ամեն ինչ արվել է այնպես, որ քաղաքապետարանի միջին տրամաչափի պաշտոնյաները ոչինչ չիմանան. նրանցից մեկը պնդում էր, թե իրենց իմանալով՝ սեփականատերը Մոսկվայում է եւ ուշ-ուշ է այցելում Հայաստան։

Հիշյալ «այցելուի» հարեւանները, սակայն, արդեն վախեցած են. բանն այն է, որ երեկոյան ժամերին խիստ որոշակի գերատեսչությանը պատկանող մեքենաների հայտնվելուց հետո նրանք հրաժարվել են բողոքել այն բանի դեմ, որ տան պարիսպը կառուցվել է մերձակա մանկապարտեզի տարածքում։ Բարեհոգի հարեւանները համբերությամբ սպասում են իրական տիրոջ հայտնվելուն։ Իսկ թե ով է իրական տերը. մենք կհայտնենք ընթերցողին սեպտեմբերին։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031