Օգոստոսի 24-25-ին Աստրախանի շրջանում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը: Խորհրդակցության մասնակիցները կքննարկեն միջազգային ահաբեկիչների՝ Ղրղըզստան եւ Ուզբեկստան ներխուժման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ապագայում նման դեպքերը հաղթահարելու եւ կանխելու վերաբերյալ միջոցառումներ: Պաշտպանության նախարարները կհետեւեն նաեւ Աստրախանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների՝ «Մարտական համագործակցություն-2000» զորավարժություններին:
«ԳԱՂՏՆԻ» ԱՍՈՒԼԻՍ
Լրացավ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ կապակցությամբ, ընդառաջելով զանգվածային լրատվամիջոցների պահանջներին, նա երեկ հրավիրել էր մամլո ասուլիս: «Առավոտն» այդ միջոցառմանը հրավիրված չէր:
Կարդացեք նաև
ՈՐՈՇԵԼ ԵՆ ՉԶՎԱՐՃԱՆԱԼ
Օգոստոսի 18-19-ին Յալթայի ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցող ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները «Կուրսկ» սուզանավի վթարի կապակցությամբ որոշել են չմասնակցել մշակութային ծրագրին: Ավելի վաղ նախատեսված էր, որ նախագահները կայցելեն արվեստի վարպետների համերգ եւ կկատարեն ծովային զբոսանք: