Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ՝ Ո՞ՒՐ ԵՍ ԳՆՈՒՄ

Օգոստոս 18,2000 00:00
Ashot Bleyan

1998 թ. հոկտեմբերի 30-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարեցին, որ 11 թալանչիների հանդեպ (թվարկվեցին կոնկրետ անուններ) հետեւողական կլինեն եւ հետամուտ կլինեն, որ վերջիններս պատժվեն։ «11 թալանչիներից» առայժմ միայն Աշոտ Բլեյանի վրա է ուժները պատում։ Հավանաբար, այդ ուժի շարունակությունն է նաեւ այն, որ կրթության եւ գիտության նախարարության աշխատակից Արմեն Մանուկյանը երեկ դատարան ներկայացրեց նոր քաղհայց՝ Աշոտ Բլեյանի դեմ։ Երեւի շտապողականությունն էր պատճառը, որ Արմեն Մանուկյանը մոռացել էր նույնիսկ լիազորագիր ներկայացնել այն մասին, որ ինքն է լիազորված նախարարության կողմից քաղհայց ներկայացնել։

Դատավորը մերժեց ընդունել քաղհայցը հենց լիազորագրի բացակայության պատճառով։ Սույն քաղհայցը ներկայացված էր Աշոտ Բլեյանի գործի առաջին դրվագով, այսինքն՝ Բլեյանին ներկայացված մեղադրանքն այդ պահին պաշտոնական դիրքի չարաշահում էր եւ ոչ թե գույքի հափշտակում։ Փաստորեն, դատավարությունն արդեն ութ ամիս ընթանում է եւ միայն այսօր է մեղադրանքի ծավալից դուրս նոր քաղհայց ներկայացվում։ Ակնհայտորեն դատախազությունը գործը «սարքելու» նպատակով ձեռքը փրփուրներին է գցում։

ԲԱՐԵՎԱԳԻՐ, ԿԱՐՈՏԱԳԻՐ

grel

Ողջույններ Հայաստանի 10-րդ նահանգից, այսինքն՝ «ազատ, անկախ ու ժողովրդավար ԼՂՀ»-ից։ Մեզ մոտ նույնպես ամեն ինչ օ քեյ է։ Արեգակը պայծառ ժպտում է, իշխանավորները հանգիստ քուջուջ են անում իրենց աթոռների շուրջ, բուհերում բերքահավաքի շրջան է, իսկ ժողովուրդը դեռ ապրում է։ Մի խոսքով՝ քաղաքական ու տնտեսական երաշտի ոսկե շրջան է։ Մեծ խորոզին հաճոյանալու համար մյուս բոլոր աքլորներն ու աքաղաղիկները ձգտում են ավելի ու ավելի բարձր «ծուղրուղու» կանչել, պալատական կատուներն, աշխույժ մլավելով, լիզում են իրենց նոր տերերի ներբաններն ու պոչատակերը, իսկ շներն այլեւս չեն հաչում, որովհետեւ բոլորն արդեն յուրայիններ են, դրսում էլ ամենեւին մարդ չի մնացել, որ վրան հաչեն… Ընդհանրապես, ազգովին համերաշխորեն գլորվում ենք դեպի «լուսավոր ապագա»… Մեր մասին՝ այսքանը։

ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԼԻՆԻ

Eduard Ghazaryan

Անդրանիկ Մարգարյանի կառավարությունում շարունակում են պաշտոնավարել կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը։ Ինչպե՞ս են վերջիններս իրենց զգում մի կառավարությունում, որի պատասխանատվությունը ՀԺԿ-ն այդպես էլ չուզեց կիսել։ Էդուարդ Ղազարյանն իր ասելով, շատ գոհ է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներից (ենթադրությունները թողնում ենք ընթերցողի երեւակայությանը) եւ իր հնարավոր պաշտոնանկության մասին չի էլ մտածում. «Ես ՀԺԿ-ի անդամ չեմ, ընդհանրապես որեւէ կուսակցության անդամ չեմ, զբաղվել եմ իմ գործով, համենայն դեպս ոչ մի ակնարկ չի եղել այդ մասին»։

Զավեն Գեւորգյանն իր հնարավոր պաշտոնանկության մասին մեր հարցին այսպես պատասխանեց. «Մարկ Տվենի ասածի պես, իմ պաշտոնանկության մասին լուրերը խիստ չափազանցված են»։ Պարոն Գեւորգյանը եւս Էդ. Ղազարյանի նման շեշտեց, որ ինքը ՀԺԿ անդամ չէ եւ առաջարկեց իր պաշտոնավարության մասին դատել ըստ աշխատանքի արդյունքների։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031